ԱՄՆ-ն հաստատել է Աբու Դաբիում Պենտագոնի ներկայացուցչի հանդիպումը ռուսական պատվիրակության հետ
ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը նոյեմբերի 24-ի երեկոյան և նոյեմբերի 25-ին Աբու Դաբիում բանակցություններ է վարել ռուսական պատվիրակության հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագիրն իրագործելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դրիսկոլի խոսնակին։
«Երկուշաբթի երեկոյան և ամբողջ երեքշաբթի օրվա ընթացքում քարտուղար Դրիսկոլը և նրա թիմը քննարկումներ են ունեցել ռուսական պատվիրակության հետ՝ Ուկրաինայում տևական խաղաղության հասնելու համար։ Բանակցությունները լավ են ընթանում, և մենք շարունակում ենք լավատես մնալ։ Քարտուղար Դրիսկոլը սերտորեն համագործակցում է Սպիտակ տան հետ…. այս բանակցությունների ընթացքում», – ասել է Դրիսկոլի խոսնակ, ԱՄՆ բանակի փոխգնդապետ Ջեֆ Թոլբերտը։
Առայժմ պարզ չէ քննարկումների հստակ բնույթը, և հայտնի չէ, թե ովքեր են եղել ռուսական պատվիրակության կազմում։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Դրիսկոլն Աբու Դաբիում գտնվելու ընթացքում նաև պետք է հանդիպի ուկրաինացի պաշտոնյաների հետ։

