Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 1.4 մլն դոլար

Վերանորոգվում է Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն ունի 500 տարվա պատմություն։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024-ից․ գրում է Ermenihaber-ը։

Թուրքական աղբյուրը նշում է, որ սա կլինի վերանորոգվող 2-րդ հայկական եկեղեցին Դիարբեքիրում։ Առաջինը Սուրբ Կիրակոսն էր։ Սուրբ Սարգիս եկեղեցուվերանորոգման նախագիծը հաստատվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից։ Նախագիծը ներառում է վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև արհեստանոցների, կոնֆերանս դահլիճների և ցուցասրահի կառուցում:

Եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 60 մլն լիրա, որը համարժեք է մոտ 1.4 մլն դոլարի։ Ֆինանսավորումը կատարվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության, Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից։

Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն նշել է, որ հայկական այդ եկեղեցու վերանորոգումը զգալի ներդրում կունենա քաղաքի մշակութային բազմազանության գործում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930