Ռումինիայի ռազմաօդային ուժերն արձանագրել են ԱԹՍ-ի ներխուժում երկրի օդային տարածք
Ռումինիայի ռազմաօդային ուժերն արձանագրել են անօդաչու թռչող սարքի ներխուժում երկրի օդային տարածք։ Այս մասին հաղորդել է Ռումինիայի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 25-ի առավոտյան Ռումինիայի պաշտպանության նախարարության ռադարները հայտնաբերել են թիրախ, որը շարժվում էր դեպի ազգային օդային տարածք՝ Տուլչայի գավառի շրջանում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հավելում է, որ ժամը 06:28-ին Գերմանիայի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter Typhoon կործանիչներ են օդ բարձրացել Միխայիլ Կոգելնիչանու ավիաբազայից՝ իրավիճակի հսկման համար։
Թիրախը Ռումինիայի օդային տարածք է ներթափանցել Ուկրաինայի կողմից։Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամը 07:11-ին Eurofighter Typhoon կործանիչը թիրախի հետ ռադիոլոկացիոն կապ է հաստատել Ուկրաինայի օդային տարածքում՝ Ռումինիայի օդային տարածքից դուրս։
Ժամը 07:37-ին Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 Fighting Falcon ինքնաթիռներ օդ են բարձրացել Բորչեի 86-րդ ավիաբազայից։
«Ժամը 07:50-ին ռադիոլոկացիոն համակարգերն արձանագրել են երկրորդ ներխուժումն ազգային օդային տարածք Գալացի գավառի շրջանում, F-16 ինքնաթիռը ռադիոլոկացիոնն կապ է հաստատել դրա հետ», – հավելել են Ռումինիայի ռազմական գերատեսչությունում։
Անօդաչու թռչող սարքի ծագումը չի նշվում։

