« Անաստասիա Վոլոչկովայի հետ շատ մտերմիկ հարաբերությունների մեջ էինք, սակայն շուտով մեր կազմակերպության և Վոլոչկովայի միջև կսկսվի դատական գործընթաց: Որովհետև շատ գեղեցիկ հարաբերություններն ավարտվեցին, երբ գործը հասավ ֆինանսական խնդիրներին: Պարզվեց, երբ պրոմոուտորը կազմակերպում է համերգներ, հովանավորներ է գտնում, ամեն ինչ լավ է ընթանում, նա արտիստի համար դառնում է ամենալավ մարդն աշխարհում: Բայց երբ ընդամենը մեկ խնդիր է առաջանում, նա անմիջապես վերածվում է բացասական կերպարի»:
Որտեղի՞ց եք վերցրել, որ Ս. Խաչատրյանը հասարակության համար մերժելի կադր է: Ի՞նչ է, հասարակական ընդվզման ակցիանե՞ր եղան: Հասարակությունը դրա հանդեպ լրիվ անտարբեր է: Ֆեյսբուքյան քննակումներն ամենևին հասարակական դժգոհության դրսևորումներ չեն:
Քանի մենք չունենք ազգային պետություն, Հայաստանում գիտնականները, եթե անգամ հանճարեղ գործեր էլ անեն, մնալու են անհայտության մեջ: Որևէ օտար երկիր Հայաստանում աշխատող գիտնականին չի սատարելու: Դա կարող է և պետք է անի միմիայն մեր երկիրը:
«Ես խառնվածքով խանդոտ չեմ: Շատ ուրախ եմ, որ նա որպես դերասան՝ երկրպագուներ ունի, որովհետև դերասանը ոչ միայն ճանաչված, այլ նաև սիրված պետք է լինի: Նույնիսկ, երբ բեմում ինչ-որ տեսարաններում նա գրկախառնվում է, համբուրվում է, բոլորն ինձ հարցնում են, թե ինչպե՞ս եմ արձագանքում, ի վերջո, կինն եմ: Ասեմ, որ շատ հանգիստ, քանի որ, բացի նրանից, որ գիտեմ ամուսնուս, շատ լավ հասկանում եմ, թե ինչ է թատրոնը, ինչ է բեմը»,- ասում է Կարինե Աճեմյանը:
Ինքս հերոս Վարդանի կերպարով եմ մեծացել, այն ինձ ուժ է տվել: Աշխարհում այսօր հարատևելու, գուցե՝ փրկվելու համար հերոսներ են պետք:
«Նույն Արևմուտքն այլևս հետքրիստոնեական է համարվում, փոխարենը` ամբողջ աշխարհում նկատվում է իսլամական գործոնի հարաճուն ակտիվացում: Պատճառներից մեկը կապված է Մերձավոր և Միջին Արևելքում ամերիկյան քաղաքականության, մուսուլմանների շրջանում Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ հարաճուն դժգոհության հետ: Մեծանում է իսլամի դերը ոչ միայն Հին Մայրցամաքում, այլև տարածաշրջաններում ևս»:
Ըստ էության, այսօր շատ անշնորհակալ գործ է տեխնիկական զարգացումների հարցում կանխատեսումներ անել, որովհետեւ տեխնիկան զարգանում է շատ սրընթաց։ Եվ վաղուց չէր, որ հայեցակարգի վրա էինք դեռ աշխատում, այն ժամանակ երաշխավորված կայուն տեխնիկանան ստանդարտ՝ հանդես էր գալիս MPEG-2-ը, որովհետեւ MPEG-4-ը դեռ գրանցված եւ օրինականացված չէր, լայն օգտագործվող էր, բայց այդուհանդերձ դեռեւս նրա վերաբերյալ Հեռահաղորդակցության միջազգային միությունը եւ այլ մարմիններ որոշում չէին կայացրել, չէին տվել նրա ծննդականը, որպես ընդունելի գործող ստանդարտ։
Մամաս է տվել այդ անունն իմ սանրվածքի պատճառով՝ Սերյոժիկ-յոժիկ… Եվ այդպես էլ մնացել է: Ինչ վերաբերում է մականունիս և բնավորությանս համապատասխանելիությանը… եթե մարդուն երկար ժամանակ ասեն՝ խոզ, նա, ի վերջո, կխռխռացնի… Լավ է, որ գոնե Յոժ են ասել…
YouTube-ում մոտ 130 միլիոն դիտում է ունեցել ամերիկյան ժամանակակից «Capital Cities» երաժշտական խմբի ամենահայտնի` «Safe & Sound» տեսահոլովակը: Խումբն ունի երկու անդամ, որոնցից մեկը մեր հայրենակից Սեպուհ Սիմոնյանն է: 2008 թվականին հիմնված խումբն այսօր համարվում է Indie pop ժանրի ամերիկյան առաջատարներից: Սեպուհը (ինչպես նաև խմբի մյուս անդամը) խմբում և՛ երգում է, և՛ միաժամանակ նվագում ստեղնաշարային գործիքներ:
Հաճախ կարելի է լսել, թե ինչպես երկիրն այս օրին հասցրած «պատասխանատուները» գլուխ են գովում` մեր ուսումնական համակա՜րգը, մեր կրթվածության ծավալնե՜րը, աշխարհում առաջին դիրքե՜ր, ֆլա՜ն, ֆստա՜ն… Ծիծաղելի է… Ուսումնական համակարգն առաջին հերթին` հարազատ երկրի զարգացմանն ուղղված կարևորագույն ոլորրտներից է: Բարձրորակ կրթությունը ներդրումներ է պահանջում: Ներդրումներն ապարդյուն չեն, երբ գիտելիքները ծառայում են երկրի բոլոր ոլորտներում զարգացում ապահովելու համար, և հենց դա ապահովում է ծախսված միջոցների վերականգնումը` որակյալ մասնագետները երկրի եկամտաբերության գրավականն են:
«Մենք խիստ անհանգստացած ենք և ընդհանրապես համարում ենք, որ անանուն աղբյուրների պաշտպանության բացակայության դեպքում մի շարք հանրային նշանակություն ունեցող տեղեկություններ ընդհանրապես չեն հրապարակվի, և աղբյուրներն ընդհանրապես կհրաժարվեն համագործակցելուց և հասարակական շահին առնչվող տեղեկատվություն տրամադրելուց»:
Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում` սահմանամերձ ազատագրված տարածքներում, ակտիվ չէ կյանքը: Եվ, բնականաբար, մեզ համար այնտեղ առաջնայինը մարդաքանակն է, ստեղծել աշխատեղեր, ակտիվացնել մարդկանց կյանքը, նոր շունչ հաղորդել արվեստով… Ես մտածեցի, որ այդ ամենը խառնելով իրար՝ պետք է ստեղծել մի համալիր, որը և՛ կապահովի աշխատանքով, և՛ մասնագետներ կպատրաստի, և՛ կհետաքրքրացնի կյանքը տարածաշրջանում:
Ես սրտացավությամբ եմ ասում, ուզում եմ՝ փոխվի, և ինձ թվում է՝ ես կկարողանամ պայքարել, մի բան փոխել: Վերադառնալով՝ ես պայքարելու եմ: Թեկուզ իմ օրինակով, իմ ապրած կյանքով:
Աշխատանքիս, ապրելուս ձևն է արդեն դարձել, միշտ օդանավերի մեջ եմ, հյուրանոցներում: Ես Հայաստանը շատ եմ սիրում, և եթե դատապարտված լինեմ այլևս չճամփորդել, չի բացառվում, որ տարվա ուղիղ կեսն այստեղ անցկացնեմ: Բայց առայժմ ընտանիքս, ընկերներս Լոս Անջելեսում են, և կարելի է ասել՝ այնտեղ եմ ապրում: Իսկ եթե իմանամ, որ ամբողջ տարին ԱՄՆ-ում եմ անցկացնելու, կմեռնեմ: Ես բոլոր քաղաքներն էլ սիրում եմ: Իմ տունը դարձել է աշխարհը, իսկ քաղաքները՝ ամեն մեկը մի սենյակ են ինձ համար:
«Ես երբեք Հայաստանից չեմ հեռացել, միշտ ասել եմ՝ աշխատում եմ Պորտուգալիայում, ապրում` Հայաստանում: Մտքով, զգացմունքներով միշտ Հայաստանում եմ, միայն այստեղ եմ կարողանում լիարժեք և 24 ժամ ստեղծագործել, շունչ քաշել»:
Սկսել եմ 20 հատ օճառից. շուկա եմ մտել միայն այդքանով: Այնուհետև դիմել եմ Փոքր ու միջին բիզնեսի աջակցման կենտրոն, ծրագիրս հաստատվել և վարկավորվել է: Այսօր արդեն հաճախորդներ ունեմ Հոնկոնգում, Կիպրոսում, Ֆրանսիայում, տարբեր երկրներում: Շուկա մտնելու համար յուրահատուկ մի բան պիտի ներկայացնես, ոչ թե միանման ապրանք առաջարկես, այն, ինչով որ շուկան արդեն լիքն է: Հայաստանն ինքնատիպ բիզնեսների երկիր է: Որևէ նորություն, որ առաջին անգամ է ներդրվում, անպայման իր ճանապարհը կգտնի: Մյուս կողմից՝ Հայաստանում կա մի գիտակից խավ, որը գնահատում է նորությունը:
Հայաստանը դեռ անցումային շրջանում է, երկար տարիներ անկախություն չենք ունեցել, դրանից բացի` խորհրդային հասարակարգում ենք ապրել, այնպես որ, կազմակերպվող երկրի օրենքների, մարդկային հարաբերությունների, ժամանակը ճիշտ և նպատակային օգտագործելու, գիտելիք ձեռք բերելու առումով` մենք դեռ սովորելու շատ բան ունենք, այդ ընթացքի մեջ ենք: Ես` ինքս, վերջին տասը տարվա մեջ ամեն տարի եկել եմ Հայաստան, և զգում եմ, որ զարգացում կա, նույնիսկ այդ Ձեր նշած մարդկանց մեջ էլ կա զարգացում, քաղաքում էլ կա զարգացում:
Կարծում եմ, վաղ թե ուշ Հայաստանում կինոյով զբաղվող երիտասարդները ստիպված կլինեն բնագավառի ինքնակարգավորման պատասխանատվությունն իրենց ձեռքը վերցնել, փնտրել լուծումներ, եթե ուզում են ունենալ առողջ համակարգ և անկախ ֆիլմարտադրություն: Ավագ սերունդը չկարողացավ կողմնորոշվել և տեր կանգնել մեր կինոյին, այն կինոյին, որ շատ դժվարությամբ հենց իրենք էին ստեղծել:
Կոնկրետ մեր ոլորտի զարգացման համար ծնողների այս մտայնությունն ամենամեծ արգելակող հանգամանքներից մեկն է, և մենք ստիպված ենք PR-ով և քարոզչությամբ զբաղվել, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենց պատկերացումներն այն մասին, թե ինչպես երեխան պիտի կրթություն ստանա և կարիերա անի, չեն համապատասխանում իրականությանը` ընդհանրապես, և ՏՏ ոլորտում` մասնավորապես:
«Մարդը պետք է սիրի ինքն իրեն, որպեսզի կարողանա ինքնադրսևորվել: Անպայման չէ, որ գոռոզ լինի, բայց պետք է, որ իր գինն իմանա և հասկանա, թե ի՞նչ ձգտումներ ունի: Պարզ է` ամեն մեկը մտածում է` լավերից լավագույնն է ինքը, բայց եթե քո թույլ և ուժեղ կողմերը չիմանաս, մեկ է, չես կարող մինչև վերջ օբյեկտիվ լինել»,- ասում է Լևոն Արոնյանը:
Դուք պիտի որոշեք, թե ձեր տանն ինչ եք ուզում անել։ Եթե այդ եզրին եք հասել, որ ավելի քան 1 միլիոն հոգի հայրենիքը թողել-գնացել է, ունեք պակաս մարտական ուժ, պակաս ներդրում, պակաս հնարավորություն, շրջանառության նվազում, ո՞նց պիտի տնտեսական ակնկալիքներ ունենաք։
Քննչական կոմիտեի գաղափարն ինքնին անվերապահորեն ընդունելի է, իսկ դրա անհրաժեշտությունը կոնկրետ անձի հետ փոխկապակցելն այնքան էլ շնորհակալ գործ չէ: Գուցե պարոն Աղվան Հովսեփյանը դիտարկվում է` որպես արժանի թեկնածու, ով ունակ կլինի ստանձնել նորաստեղծ կառույցի կայացման ու հունի մեջ դնելու բարդ ու պատասխանատու գործը, սա արդեն այլ խնդիր է, ինչն անձամբ իմ ու շատերի կողմից ողջունելի կլինի: Բնական է, որ այդ նորաստեղծ համակարգում հարկավոր է հավասարակշռված ու արհեստավարժ մարդ, ինչից կշահի բուն նախաձեռնությունը:
Ես արդեն հիմա հայաստանցի եմ: Ինձ համար Հայաստան գալն արդեն ֆիզիկական պահանջ է, երբ մի քիչ երկար եմ մնում դրսում, զգում եմ, որ մի բան այն չէ ինձ մոտ:
Առհասարակ սիրիահայը միշտ համահայկական բոլոր հարցերում իր օգնությունն է ցույց տվել՝ դրամահավաքների տելետոների, հանգանակություններին միշտ մասնակցել է, և այսօր դժվար է պատկերացնել, որ ինքը՝ սիրիահայը, նման օգնության կարիք ունի, բայց ցույց չի տալիս, չի ուզում` այդ օգնության պահը ողորմություն ընկալվի, բայց մյուս կողմից` էլ կա այդ կարիքը, նայած ինչ ձևով են մոտենում հարցին: Ինքս անձամբ դեմ եմ խղճահարությանը և չեմ ուզում Հայաստանում կամ որևէ այլ տեղ սիրիահային այդ աչքով նայեն: Չեմ ուզում Հայաստանում մտածեն, որ սիրիահայերը եկել են իրենց աշխատատեղերը զբաղեցնելու, իրենց գործը վերցնելու, և այդ առումով լարվածություն առաջանա…
Շատ վտանգավոր է: Ամբողջ գիշեր հրթիռակոծում էին, հրաշքով է, որ փրկվում ենք: Իմ աչքի առջև այս պահին, մայթի վրա դիակներ կան ընկած, արդեն սովորական է դարձել մայթին դիակներ տեսնելը… Իմ դեղատան և «Ալ Քաիդայի» կենտրոնի միջև ընդամենը 50 մետր է:
Հայաստանում կյանքը կենտրոնացած է հիմնականում Երևանի մի քանի կենտրոնական փողոցում: Կենտրոնից դուրս գտնվող շրջանները և նաև Հայաստանի մյուս քաղաքները շատ լավ վիճակում չեն, պետք է աշխատել այդ ուղղությամբ: Դա առաջինն է, որ աչքի է ընկնում հատկապես դրսից եկածի մոտ: Բայց նկատելի է, որ Հայաստանի տնտեսությունը դանդաղ, բայց զարգանում է:
Այսօր կանգնած ենք համահայկական բարդ և բազմակողմանի խնդիրների առջև, հաջողության հասնելու համար պետք է աշխարհով մեկ սփռված մեր լավագույն և ամենաորակյալ ուժերը համախմբենք լիազոր համահայկական կառույցների մեջ և նպատակասլաց աշխատանք զարգացնենք:
Ես գնացի Հայաստանից, որ շարունակեմ սիրել Հայաստանը: Ոչ մի օր հոգով չեմ հեռացել Հայաստանից: Իսկ այն, ինչ արեցին, իմ հանդեպ չէր, այլ արվեստի հանդեպ էր: Ես չէի կարող ապրել մի տարածքում, որտեղ արվեստի հետ այդպես են վարվում՝ ջարդում են գործը:
Արվեստագետը, խորամանկ ասեմ, թե խելոք պիտի լինի այնքան, որ մեղադրելու կամ արդարացնելու, լավ կամ վատ ասելու Աստծուն վերապահված իրավունքն իրեն չվերապահի: Արվեստագետը խնդիրը բարձրացնելով` դրա շուրջ մտածելու է հրավիրում: Այն արվեստագետը, որը ոչ միայն պատասխանը գիտի, այլև արդարացնելու կամ մեղադրելու վճիռ է կայացնում, անմիջապես է արվեստի ասպարեզից դուրս մնում և դառնում է մեծամիտ ասուն…
Երեկոյան հավաքվում էինք հայրիկի մահճակալի շուրջը և պատմում մեր հորինած հեքիաթը, և վայ, եթե հանկարծ ռուսերեն կամ օտար մի բառ օգտագործեինք` հայրիկը շատ էր բարկանում: Նա մեզ հոգևոր արժեքներով է մեծացրել, մենք ունևոր չէինք, չքավորություն կար ընտանիքում, բայց հայրիկն այնպես էր անում, որ չզգայինք դա, նա ներշնչում էր արվեստի մարդ լինելու կարևորությունը: Մեր տան մեջ, օրինակ, սառնարան է հայտնվել հայրիկի մահից հետո: Սառնարանն ի՞նչ էր` ամեն մարդ ուներ, մենք չունեինքգ Հայրիկին ուշ սկսեցին տպագրել, միշտ պահանջի մեջ էինք…