Բաժիններ՝

ՀՀ–ում կացության կարգավիճակ ստացածների թվում գերակշռում են ՌԴ և Հնդկաստանի քաղաքացիները

Հայաստանում 2025 թվականի առաջին վեց ամիսներին ժամանակավոր կացության կարգավիճակ ստացել է 1815, իսկ մշտական կացության՝ 1775 օտարերկրացի։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ ժամանակավոր կացություն ստացածների շարքում առաջին տեղում հայտնվել են ՌԴ քաղաքացիները՝ 474 անձով։ Նրանց հաջորդել են Հնդկաստանի քաղաքացիները՝ 466 դիմումով։ Մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների ցանկը ևս գլխավորել են ՌԴ քաղաքացիները, որոնց թիվը կազմել է 970։

Քիչ չեն նաև մշտական կացության կարգավիճակ ստացած Վրաստանի, Սիրիայի և Ուկրաինայի քաղաքացիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930