Ծագումով հայ, աշխարհահռչակ Շեֆ-խոհարար Ալեն Ալեքսանյանն (Alain Alexanian) արդեն չորրոդ անգամ Հայաստանում է: Խոհարարն ամբողջ աշխարհում հայտնի է առողջ սնդդի կարևորությունը ընդգծող, ինչպես նաև բիո խոհանոցի և արդար առևտրի (ֆրեյ թրեյդ-ի) տարածման բացառիկ առաքելությամբ:
«Այստեղի բնակչության հոգեբանությունը մի քիչ այլ է, օրինակ՝ Երևանում, երբ խնդիր է առաջանում, արտագաղթը միանգամից մեծանում է, իսկ այստեղ այդ խնդիրը չկա: Տեղացիները միշտ ձգտում են մնալ տեղում՝ թեկուզև դժվարություններ են լինում: Մարդիկ հողի հետ կապված են: Այդ տեսակետից այստեղ լրիվ այլ մթնոլորտ է»:
«Գիտե՞ք, ես կուզենայի, որ Արև Սամուելյան այդ հարցազրույցն առհասարակ տված չլիներ: Անտիկ շրջանի հույն փիլիսոփաներից մեկն ասում է՝ «Խոսիր, որպեսզի ճանաչեն քեզ»: Փաստորեն այդ հարցազրույցի ընթացքում նրա հնչեցրած խուսափողական պատասխանները, բազմաթիվ անճշտություններն ու մեղքը սրա-նրա վրա բարդելը կամ զանց առնելն ինքնըստինքյան իր դեմ է խոսում»:
Վաղուց հերքված է այն տեսակետը, թե ջազը սևամորթների երաժշտություն է: Իհարկե, նրանք լավագույնս են նվագում, բայց հենց նույն ամերիկյան հողի վրա եղել են սպիտակամորթ ֆանտաստիկ երաժիշտներ:
Երևանյան ռոքի հիմքերում կանգնած ամենահին երաժշտական խմբերից մեկը՝ «Դոգման», պատրաստվում է հայաստանյան մեծ համերգային շրջագայության, որի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 20-31-ը՝ ներառյալ:
«Բոլորը խոսկան դուրս եկան՝ տերտերը խոսկան է, ճարտարապետը խոսկան է, շինարարը խոսկան է, գյուղապետը՝ նույնպես: Այսքան ժամանակ տեղից որևէ մեկը չի երևացել շինհրապարակում, գյուղապետը մի անգամ չի մտել հարցնի՝ տղերք, ո՞նց եք, հացի կարիք ունե՞ք, եսիմ ինչի կարիք ունե՞ք…»:
«Եթե նկատել ես, մենք միջին չափանիշ չունենք՝ անընդհատ ծայրահեղությունների մեջ ենք: Կարծում եմ՝ դա փոքր ազգին բնորոշ կոմպլեքս է»:
«Ես շատ եմ սիրում ստեղծագործական այդ կենսաձևը՝ գնալ նորի հետևից, անկանխատեսելի զգացողություններ բացահայտելու, ընկնել-վեր կենալու, սխալվելու, հետևություններ անելու ճանապարհով»:
Հայաստանում ամեն ոլորտում է ճգնաժամային վիճակ, ինչը չի կարող չանդրադառնալ երգարվեստի վրա: Ընդհանուր հիասթափություն կա, մարդիկ չեն գնում համերգների, իսկ ռոք համերգ շատ բարդ է կազմակերպելը: Ռոք համերգի դեպքում, երբ ամեն ինչ կատարվում է կենդանի հնչողությամբ, այդ ամենը պահանջում է տեխնիկական լավ սպասարկում, մեծ գումարներ:
«Իմ արժեքային համակարգը կառուցված է առաջին հերթին՝ հոգևոր վթարից խուսափելու սկզբունքով: Երբ ստեղծագործողը ծախվում է՝ որոշակի նյութական շոշափելի բարիքներ ձեռք բերելու համար, ապա քեզ հետ միանգամից հոգևոր վթար է տեղի ունենում»:
«Չեմ ափսոսում ոչ մի բանի համար… Թերևս, միայն նրա համար, որ բավական ժամանակ եմ կորցրել՝ Հայաստանից հեռու լինելով, բայց ես այդ տարիները պարապ չեմ անցկացրել, դրա համար հստակ գիտեմ, որ որևէ բանի համար չեմ ափսոսում»:
«Ես ամենայն խորությամբ ուսումնասիրել եմ մեր անցյալի արձանագործությունը, որպեսզի գործիքներս հայկական լինեն: Հետո ուզում էի, որ հայկական քանդակագործությունն իրական ճանապարհի վրա լիներ»:
եր գրողների ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում վայելել պրոֆեսիոնալ գրող լինելու հաճույքը: Ի վերջո, մենք գրեթե չունենք պրոֆեսիոնալ գրողներ: Պրոֆեսիոնալ գրող նշանակում է՝ մարդ, ով զբաղվում է միայն գրելով: Մենք ունենք հատուկենտ մարդիկ, որոնք կարողանում են զուտ գրական գործունեությամբ հաց վաստակել:
168.am-ը զրուցել է առաջատար աստղաֆիզիկոս, «Սթարմուս» (StarMus) փառատոնի հեղինակ դոկտոր Գարիկ Իսրաելյանի հետ և բացահայտել «Սթարմուս» 3-րդ փառատոնի անակնկալները: Գ․ Իսրայելյանը 2011թ. հիմնադրել է «Սթարմուս» փառատոնը, որի պատվավոր հյուրերից են եղել Apollo 11 տիեզերանավի աստղագնացներ, Լուսնի վրա առաջինը ոտք դրած Նեյլ Արմստրոնգը և Բազ Oլդրինը:
168.am-ը բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ զրուցել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների ու դրանց նշանակության մասին:
«Եթե որևէ պատճառով Ադրբեջանում սրվի ներքաղաքական իրավիճակը, ապա, կասկածից վեր է՝ իսլամականները գլուխ կբարձրացնեն, և հաստատ ինչ-որ գործընթացներ կսկսվեն: Բայց նման իրադրություն ներկայում չկա Ադրբեջանում»:
«Իշխանությունները պետք է հասկանան, որ եթե նրանք այսօր պողոտայում իր իրավունքների համար պայքարող տղային, ապագա զինվորին հոգեբանորեն կոտրում են, վաղը դրանով վտանգում են նաև պետության սահմանները»,- ասում է Գագիկ Գինոսյանը:
Նման դեպքերում էմոցիաներին տրվել ու հաշվի չառնել արտաքին վտանգները՝ չի կարելի: Միգուցե երիտասարդները չգիտակցեն հետևանքների մասին, բայց հասուն մարդիկ պարտավոր են գիտակցել, թե ինչ հետևանքներ կարող են լինել: Ուղղակի մշտապես առկա է մի ցավալի երևույթ՝ միշտ կան պղտոր ջրում ձուկ որսողներ, և ցավում եմ, որ այս իրավիճակից օգտվող մարդիկ փորձեցին վարկաբեկել այս կամ այն կողմին:
«Եթե ՀՀ կառավարությունը չի կարող արդարացնել այդ թանկացումը, այնպես արդարացնել, որ բնակչության մեծամասնությունը տեսնի դրա ճշմարտացիությունը, ապա անպայման պետք է կասեցնել այդ որոշումը»։
Հայրս միշտ ասում էր և ասում է, որ ամենադժվար, ամենաբարդ հաղթանակն այն է, երբ կարողանում ես հաղթել ինքդ քեզ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում կան այդպիսի փուլեր, փորձություններ, որոնք նա պետք է հաղթահարի։ Ասում եմ` պետք է, քանի որ, ըստ իս` մարդուն տրվում է միայն այն, ինչ նա կարող է հաղթահարել։ Եվ ոչ ավելին։
«Աշխարհում շատ հեշտ մի ձև կա, որ արդեն 3000 տարի գործում է` գտնել մեղավորին։ Շատ են, չէ՞, ասում` հրեաներն են մեղավոր, մասսոններն են մեղավոր, և այլն։ Իրականում մեղավորներ պետք չի փնտրել։ Հիմա աշխարհը բարոյական ճգնաժամի մեջ է։ Եթե երեխային ասում ես` ինքդ որոշի` դու տղա՞ ես, թե՞ աղջիկ, կամ` եթե «ամուսիններ» կարող են համարվել, ասենք, երկու տղամարդիկ, ու դա ոչ թե թաքցնում են, այլ օրենքի կարգավիճակ տալիս… Այստեղ է սատանան հաղթում»։
«Տրիադան» մի «հիվանդություն» ունի` դա բծախնդրությունն է, մեր բոլոր պատվիրատուները գիտեն, որ «Տրիադան» կարող է գործը ուշացնել, սահմանված ժամկետը խախտել, բայց միշտ վստահ են, որ վերջում ավելի բարձր որակ են ստանալու, քան իրենք սպասում էին:
Մտածում եմ, որ Հայաստանն ու այստեղ դաշտ մտնող երիտասարդ սերնդի կինոսիրողներն ու ռեժիսորներն այլևս մեկ ուրիշ մշակույթի՝ ձևի ու խոսքի բազմազանության կրողներ են: Ակտիվանում է մի սերունդ, ով օնլայն տիրույթում է ու կարողանում է ինքնակրթվել այդ տարածքներում: Նրանք, ովքեր այդտեղ չեն, լավ կինո չեն նկարում:
Կինոն և առհասարակ արվեստը տեխնիկապես հասանելի են դարձել բոլորին և ամենուր: Չգիտեմ՝ սրա օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը: Հիմա յուրաքանչյուր ոք կարող է հեռախոսի մեջ ներբեռնել Միքելանջելոյի մեծածավալ քանդակը կամ Տիցիանի հիանալի կտավները, վերածել դրոշմանիշի չափսերի ու նայել հենց հեռախոսի էկրանի վրա:
«Մեր փորձով մենք համոզվեցինք, որ ԶԼՄ-ների անկախության, ազատության բանալին տնտեսական, ֆինանսական անկախությունն է, քանի որ, երբ դու ունես ֆինանսական խնդիրներ, դրանք քո դեմ են օգտագործվում քո բոլոր գործընկերների` գովազդատուների, բաժնետերերի կողմից»,- ասում է «Դոժդ» ինտերնետային հեռուստաալիքի հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինան։
Forpostart production ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանը վստահեցնում է, որ մայիսի 23-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Իրինա Ալեգրովայի համերգը, որը դեռ մարտի 6-ին էր նախատեսված:
«Փակուղու մեջ ենք: Կոնսերվատորիան միջին առումով տարեկան 6 հայ կոմպոզիտոր է «արտադրում»: Փաստորեն, տասը տարվա ընթացքում` 60 կոմպոզիտոր: Այս կոմպոզիտորները Հայաստանում ի՞նչ պետք է անեն»:
«Մինչ Իտալիա գնալը ես կարել ընդհանրապես չեմ էլ իմացել: Այնտեղ սովորել եմ մինիմալը՝ ուղղակի տեղյակ լինելու համար: Բայց երբեք անձամբ չեմ էլ կարել: Ինձ հենց սկզբից ընկալել են՝ որպես ոճաբան: 15 տարեկանից եմ սկսել աշխատել»:
Ասում ենք՝ ներկայացա՞վ այդ կինը, ո՞վ էր այդ կինը, ասում է՝ չէ, չներկայացավ: Ասում եմ՝ գուցե նա այնտեղ քարտուղարուհի է, ասում է՝ ես չգիտեմ: Հիմա դուք պատկերացնում եք, չէ՞, կարևորագույն գործերով քննիչը, որը կարևորագույն գործ է քննում` Սուրիկ Խաչատրյանի հետ կապված, Ավետիք Բուդաղյանի սպանության հետ կապված, ու այս աստիճանի պրիմիտիվ բացատրություն է տալիս՝ ինքը գնացել է ԱԱԾ, պատուհանի այն կողմից ասել են՝ դատարանի որոշումը չի կատարվել, կարող ես գնալ, որոշումը տեխնիկական պատճառներով չի կատարվել, ու ինքն էլ եկել է: Սա պրիմիտիվ սուտ է, այսպես չի լինում, չի էլ կարող լինել:
«Երևանում զգում եմ փոփոխությունները: Մի տեսակ կյանքը լիքն է այստեղ: Երբ առաջին անգամ էի եկել Հայաստան՝ 2011-ին՝ առաջին ֆիլմի նկարահանումների առիթով, ես գրեթե ոչինչ չէի տեսել»: