Շատ ուրախ եմ, որ Հայաստանում նորաձևության ճյուղը զարգանում է (լուսանկարներ, տեսանյութ)

Դերասան Լևոն Շարաֆյանի և դաշնակահար, նվագակցող Ռուզան Մուրադյանի որդին` Միքայել Շարաֆյանը, հագուստի դիզայներ է: Նա մոդելավորում է ֆիլմերի, ներկայացումների, օպերայի, բալետի համար նախատեսված զգեստներ: Հայազգի երիտասարդն այժմ բնակվում և ստեղծագործում է Միացյալ Նահանգներում:

– Միքայել, հիշո՞ւմ եք` ինչի՞ց աﬔն ինչ սկսվեց։ Ինչպե՞ս որոշեցիք ընտրել դիզայների մասնագիտությունը։

– Երբ փոքր էի, մայրս` Ռուզան Մուրադյանը, ինձ հաճախակի տանում էր Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ներկայացումներ դիտելու: Նա այնտեղ էր աշխատում` որպես բալետի գլխավոր կոնցերտմայստեր: Դա ինձ շատ էր ոգեշնչում, և աﬔն անգամ խնդրում էի՝ ինձ կուլիսներ տանել, որպեսզի ես մոտիկից կարողանայի զգեստները տեսնել: Շատ ժամանակ փորձում էի նկարներիս ﬔջ վերարտադրել այդ զգեստները, և հետո դրանք նվիրում էի արտիստներին: Երևի թե այս դեպքերը ﬔծ դեր են խաղացել իմ ապագա մասնագիտության ընտրության համար:

– Դուք պատրաստում եք ֆիլﬔրի, տեսահոլովակների, օպերայի և բալետի համար նախատեսված զգեստներ։ Ո՞ր դեպքում եք կարողանում ավելի բաց աշխատել, որտե՞ղ եք ավելի ազատ զգում։

Կարդացեք նաև

– Ես տարբերություն չեմ դնում և նույն եռանդով, նույն զգացմունքներով աշխատում եմ ցանկացած ծրագրում: Իմ կարծիքով` աﬔնն էլ փորձության ենթակա է: Աﬔն ﬔկն իր յուրովի լուծումն ունի, և աﬔն անգամ նոր և հետաքրքիր խնդրի առաջ եմ կանգնում: Բոլոր ոճերի ﬔջ ես ինձ ազատ եմ զգում և շատ եմ սիրում իմ մասնագիտությունը:

– Աﬔնօրյա կամ երեկոյան հագուստի դիզայնով զբաղվելու մտադրություն չունե՞ք։

– Դա ամբողջությամբ ուրիշ աշխարհ է և ինձ համար՝ շատ սինթետիկ: Ես նախընտրում եմ համագործակցել ռեժիսորների, դերասանների հետ և ստեղծել ﬕ համընդհանուր ծրագիր, որը կմնա պատմության ﬔջ: Ապագայում շատ հնարավոր է՝ այս գործով էլ կզբաղվեմ:

– Դուք Ձեզ համար զգեստ մոդելավորո՞ւմ եք։

– Ինձ համար՝ ոչ:

– Իսկ հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ եք համագործակցել։ Ովքե՞ր են եղել Ձեր պատվիրատուները։

– Հայտնի դիզայներներից համագործակցել եմ օսկարակիր Colleen Atwood-ի հետ, միասին աշխատել ենք «Public Enemies» ֆիլﬕ համար: Համագործակցել եմ նաև Mona May-ի հետ` «Enchanted» ֆիլմի համար, «Էմﬕ» մրցանակակիր Pete Meneffee-ի հետ` տարբեր շոուների համար: Ինձ համար ﬔծ պատիվ է եղել նրանց հետ աշխատել: Աﬔն ﬔկից շատ բան եմ սովորել: Ինքս` որպես դիզայներ, աշխատել եմ Eric Roberts-ի, Meat Laof-ի, Jamie Kennedy-ի, Elaine Hendrix-ի, Gil Bellows-ի և շատ ուրիշների հետ:

– Հայ «աստղերի» հետ համագործակցելու ցանկություն չկա՞։

– Ինքս ցանկություն ունեմ և ուրախ կլինեմ իմ ազգակիցների հետ համագործակցել: Չնայած իմ առաջին և ﬕակ համագործակցությունը հայ ռեժիսորի հետ, որի անունը չեմ ուզում հրապարակել, ինձ համար դառը փորձության առիթ դարձավ: Այնուաﬔնայնիվ, ﬔծ պատրաստակամությամբ կստեղծագործեմ հայազգի արվեստագետների հետ, եթե այդպիսի հնարավորություն ընձեռվի:

– Ընդհանրապես ինչի՞ց եք ոգեշնչվում։

– Ես շատ եմ ոգեշնչվում պատկերասրահներ այցելելուց: Աﬔն տարի ձեռք եմ բերում օպերայի, թատրոնի աբոնեﬔնտներ, հաճախակի այցելում եմ Ֆիլհարմոնիա, Կինոարվեստի և Գիտության ակադեﬕայում տարբեր հանդիպումների եմ գնում, կամ էլ ուղղակի ﬕ գրքով գնում եմ բնության գիրկը և իմ մտքերի հետ մենակ մնում: Այս աﬔնը շատ է ինձ ոգեշնչում:

– Հետևո՞ւմ եք հայ դիզայներների աշխատանքներին։ Ի՞նչ կարծիք ունեք։

– Որ ասեմ` հետևում եմ հայ դիզայներների աշխատանքներին, սուտ կլինի, բայց ինչ- որ տեսնում եմ, շատ եմ հավանում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում նորաձևության ճյուղը զարգանում է:

– Մտածո՞ւմ եք սեփական խանութ կամ բրենդ ունենալու մասին։

– Շատ հնարավոր է, որ մոտ ապագայում այն ձեռք կբերեմ:

– Այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

– Տարբեր տեսակի դժվարություններ են լինում, բայց ես փորձում եմ դրանք հաղթահարել:

– Հայաստանում աշխատելու մասին չե՞ք մտածել։

– Ինձ վերջերս առաջարկեցին Երևանի թատրոններից ﬔկում առանց վարձատրության ﬕ ներկայացում ձևավորել (ﬕայն ճանապարհածախսը պետք է վճարվեր)` ﬔկնաբանելով, որ ես «սկսնակ» դիզայներ եմ: Դա շատ ցավալի է, որովհետև ես ինձ սկսնակ դիզայներ չեմ համարում: Միայն այս վերջին 4 տարում ձևավորել եմ 4 լիաﬔտրաժ գեղարվեստական ֆիլմ, 10 կարճաﬔտրաժ, 2 երաժշտական տեսահոլովակ (որոնցից ﬔկի համար Հոլիվուդյան կինոփառատոնում (Los Angeles Cinema Festival of Hollywood) արժանացել եմ լավագույն զգեստների ձևավորողի մրցանակին), 1 մյուզիքլ` «Moulin Rouge» (2008 թ. ներկայացվել է նախագահ Բարաք Օբամայի ընտրության անդրանիկ պարահանդեսին), 1 բալետ` «The Nutcracker» (Riverside Ballet, 2010):

Շատ ցավալի է, որ հայերն իրենց արվեստագետներին կենդանության օրոք չեն գնահատում: Հայաստանում ընդունված է, որ 40 տարեկան արվեստագետին կոչում են «երիտասարդ նկարիչ», «երիտասարդ երգահան»: Այս չափանիշով «Rhapsody in Blue»-ի հեղինակ` 26-ամյա Զորջ Գերշվինը պետք է համարվեր սկսնակ երգահան: Իմ կարծիքով` ստեղծագործական աշխարհում չպետք է կիրառվեն այսպիսի չափանիշներ: Եթե լուրջ առաջարկ լինի, ինչպես ասացի, ես ուրախ կլինեմ իմ ներդրումն ունենալ և հայ արվեստի ﬔջ:

– Իսկ մոտ ապագայում ի՞նչ  ծրագրեր ունեք։

– Ապագա ծրագրերի մասին չեմ սիրում զրուցել, բայց հետաքրքիր ծրագրեր կան, որոնց մասին շուտով կիմանաք:

Տեսանյութեր

Լրահոս