Բաժիններ՝

Գյումրու Տերյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 25-ին, ժամը 11։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փողոցի հարակից մի քանի տների տանիքներում։

Հայտարարել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 14:51-ին: Այրվել են Տերյան փողոցի հարակից 4 տների տանիքները (մոտ 500 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 ջրատար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս