Նավթի-գազի ճյուղում Ռուսաստանի եւ Սիրիայի համագործակցության ճանապարհային քարտեզը նախատեսում է արաբական այս երկրում նավթի-գազի հանքավայրերի վերականգնում եւ նորերի շահագործում, ինչպես նաեւ երկրաբանական հետախուզում:
Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հաստատել է 1997 թվականի ահաբեկչության դեմ պայքարի օրենքում կատարված ուղղումները, որոնք երկրի իշխանություններին իրավունք են տալիս սահմանափակիչ միջոցներ կիրառել այն անձանց եւ խմբավորումների նկատմամբ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են ահաբեկչական։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի բացառել Պաղեստինի շուրջ խորհրդաժողովի անցկացման հնարավորությունը Մոսկվայում կամ Փարիզում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին անհրաժեշտ է բանակների արդիականացման համատեղ աշխատանք կատարել։
ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք:
ԱՄՆ-ը մտադիր է լրացուցիչ 200 մլն դոլար հատկացնել Սիրիայում հումանիտար ջանքերին աջակցելու համար:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնել է, որ 2017 թվականին ավելի քան 99 միլիոն դոլարի չափով վնասներ է կրել:
Թաիլանդի բանկը թագավորության ֆինանսական կազմակերպություններին արգելել է գործառնություններ իրականացնել կրիպտոարժույթներով:
89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիչ Վիտո Ֆարինոլան, որը հայտնի է Վիք Դամոնե կեղծանվամբ:
Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնել են մինչեւ մարտի 31-ը ՄԱԿ-ին փոխանցել խոստացված 1 մլրդ դոլարը, որը կօգտագործվի Եմենի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ երկրի նավահանգիստներն ու ենթակառուցվածքը վերականգնելու համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կողմից ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները խեղդում են երկրի տնտեսությունը, ինչպես նաեւ բացասաբար են ազդում առողջապահության, սպորտի ոլորտի իրադրության եւ քաղաքացիների բարեկեցության վրա:
Սիրիական զորքերը պետք է ստանձնեն թուրքական ներխուժումից Աֆրինի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը:
Բռնկում է տեղի ունեցել Southwest Airlines ամերիկյան ավիաընկերության ինքնաթիռում, որը փետրվարի 12-ին թռիչքի հրահանգի էր սպասում Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) միջազգային օդանավակայանում:
«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին, որին փետրվարի 12-ին Ուկրաինայից արտաքսել են Լեհաստան, փետրվարի լույս 13-ի գիշերը հրապարակել է Կիեւում իր ձերբակալման տեսահոլովակը։
Մերձմոսկվայի Ռամենսկոյե շրջանում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում ավարտվում է որոնողական գործողությունը:
ԱՄՆ-ի նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ Կրտսերը կարծում է, որ կասկածելի փոշին իրեն փոստով ուղարկել են ընդդիմախոսները։
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը գոհունակություն է հայտնել Հարավայի Կորեա իր կրտսեր քրոջ ուղեւորության կապակցությամբ, իսկ հյուսիսկորեական պատվիրակության ընդունելությունը մեծ տպավորություն է գործել նրա վրա:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխադարձ անհանգստություն առաջացնող հարցերը, ներառյալ ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը:
Շների խումբ պատկերող ձյունե հսկայական քանդակ է հայտնվել Չինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգի Շենյան քաղաքի մերձակայքում չինական Նոր տարվա տոնակատարության նախաշեմին, որի խորհրդանիշը դեղին շունն է։
Չինացի գիտնականները հիերոգլիֆական գրության նոր տեսակ են հայտնաբերել կավե թասի բեկորի վրա:
Անկարայի քաղաքապետ Մուստաֆա Թունան հայտնել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան հարակից փողոցը անվանափոխվելու է սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության անվան:
Ուկրաինայի իրավապահները Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վտարել են Լեհաստան, որտեղից նա մուտք էր գործել Ուկրաինայի տարածք 2017 թվականի սեպտեմբերին:
Կիևում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Aյս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերեվյանկոն:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո կործանված Ան-148 մարդատար օդանավում գտնվող հայ ուղևոր՝ 47-ամյա Վարսիկ Սևոյանը Սանկտ Պետերբուրգից վերադառնում էր հարազատ Օրսկ:
Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին վճարումները կկազմեն ավելի քան 3 մլն ռուբլի:
Վաշինգտոնը 1 մլրդ դոլար է հատկացրել Կահիրեին ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը «JÜDISCHE RUNDSCHAU» պարբերականին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ Խորվաթիա այցի դեմ բողոքն ավելի քան հազար մարդ է հավաքել Զագրեբի կենտրոնում:
Եվրոպայի Airbus SE ավիաշինական կոնցեռնը խնդիրներ եւ թերություններ է հայտնաբերել Միացյալ Նահանգների Pratt & Whitney (P&W)-ի 113 շարժիչների 30 տոկոսում, որոնք տեղակայված են շահագործման մեջ գտնվող A320neo ինքնաթիռներում։
ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո համալսարանի դիմաց մի խումբ ուսանողներ լուռ ակցիա են անցկացրել՝ բողոքելով այն փաստի դեմ, որ Միացյալ Նահանգները մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: