Բաժիններ՝

Պուտինը մասնակցել է BRICS-ի երկրների ղեկավարների հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 27-ին Յոհաննեսբուրգում մասնակցել է BEICS-ի երկրների ղեկավարների հանդիպմանը, որտեղ քննարկվել են կազմակերպության զարգացման հարցերը եւ գործընկերության գերակայությունները։

Միջոցառմանը նաեւ ներկա էին Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը, Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավար Սիրիլ Ռամաֆոսան, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով:

Ինչպես հայտարարել է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, BRICS-ի պետությունների ղեկավարները պատրաստվել են քննարկելու միավորման հետագա կատարելագործման քայլերը, քաղաքականության, անվտանգության, առեւտրի ոլորտում համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ գործողությունների համակարգումը տարածաշրջանային հիմնախնդիրների ուղղությամբ, ներառյալ իրավիճակը Սիրիայում եւ ամբողջությամբ վերցված Մերձավոր Արեւելքում, Կորեական թերակղզու եւ իրանական միջուկային ծրագրի շուրջը ծագած իրադրության կարգավորումը:

Այնուհետեւ գագաթնաժողովի ծրագրով BRICS-ի ղեկավարները հանդիպում կանցկացնեն հրավիրված պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ, որը տեղի կունենա աշխատանքային նախաճաշի ձեւաչափով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031