Իլոն Մասկը Մարին Լը Պենին անվանել է «Ֆրանսիայի վերջին հույսը»
Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին Լը Պենին անվանել է «Ֆրանսիայի վերջին հույսը»։
SpaceX-ի հիմնադիրն այս կարծիքը հայտնել է սոցիալական ցանցերում։
«Նա Ֆրանսիայի վերջին հույսն է», — գրել է Մասկը՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի հրապարակումը, որտեղ նշվել էր «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի վարկանիշի կտրուկ աճը։

