Էպշտեյնը կապեր է ունեցել իսրայելական հետախուզության բարձրագույն օղակների հետ. ԱՄՆ փոխնախագահ

Էպշտեյնը կապեր է ունեցել իսրայելական հետախուզության բարձրագույն օղակների հետ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում են լրատվամիջոցները։

«Էպշտեյնն, ըստ ամենայնի, կապված է եղել իսրայելական «ստվերային պետության» (deep state) այն տարրերի հետ, որոնք զբաղեցնում էին ձախ կենտրոնամետ դիրքեր։ Դա ինձ միշտ զարմացրել է։ Չի կարելի ասել, որ նա սերտորեն կապված էր իսրայելական քաղաքականության աջ կենտրոնամետ շրջանակների հետ։

Ես միանգամայն հստակ գիտեմ, որ իսրայելական կառավարությունում կան մարդիկ, որոնք փորձում են շեղել մեր ուշադրությունն այդ քաղաքականությունից, որովհետև ցանկանում են շարունակել ռազմական արշավը։ Մենք միանգամայն հստակ գիտենք, որ նրանց համակարգում կան մարդիկ, որոնք մանիպուլյացիաներ են անում և փորձում են փոխել ամերիկյան հասարակական կարծիքը, որպեսզի պատերազմն անվերջ շարունակվի։ Դարձյալ՝ ոչ թե ինչ-որ կոնկրետ նպատակով, այլ պարզապես անվերջ։

Շատ է խոսվում այն մասին, թե որքան ուժեղ է իսրայելական կառավարությունն ազդում ամերիկյան քաղաքականության վրա, և, անշուշտ, իսրայելական կառավարությունում կան որոշակի մարդիկ, որոնք ատում են այդ գործարքը։ Մենք տեսնում ենք դրա անհերքելի ապացույցները։ Նախօրեին Times պարբերականում մի հոդված հրապարակվեց, որտեղ, ըստ էության, ասվում էր, որ Ամերիկայում որոշ ազդեցիկ անձանց վճարում են այդ գործարքը քննադատելու համար։

Սա 9 միլիոն բնակչություն ունեցող երկիր է։ Մենք 330 միլիոն ենք։ Եվ, իհարկե, նրանք փորձելու են համոզել ամերիկացիներին։ Նրանք փորձելու են ամերիկացիներին հակել այս կամ այն կողմը։ Կարծում եմ՝ իսրայելցիները դա միանշանակ ավելի արդյունավետ են անում, քան մեծամասնությունը»,- նշել է Վենսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031