Բաժիններ՝

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ ԵՄ-ին և ԱՄՆ-ին հաջողվեց խուսափել առևտրական պատերազմից

Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը «լավ սկիզբ» է համարել առեւտրի շուրջն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակցությունները Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ: Հուլիսի 26-ին այս մասին գերատեսչության ղեկավարը հայտարարել է N-TV հեռուստաալիքի եթերում:

«Մեզ հաջողվեց խուսափել առեւտրական պատերազմ սկսելուց եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը»,- արձանագրել է Ալթմայերը: Նրա խոսքով՝ Եվրամիությունը, փորձելով նվազեցնել առեւտրական արգելքները, «ամրապնդում է համաշխարհային տնտեսությունը եւ հոգ է տանում աշխատատեղերի ստեղծման մասին»: Վաշինգտոնում երեկվա հանդիպման արդյունքները դրան հասնելու «շանս են», հավելել է նա: Ալթմայերը հուսով է, որ կողմերին «առաջիկա շաբաթներին եւ ամիսներին կհաջողվի դրական արդյունքի հասնել»: Ըստ որում նախարարը խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ առեւտրի շուրջը բանակցությունները «միշտ է բարդ են եղել եւ բարդ կլինեն»:

Հուլիսի 25-ին Թրամփի եւ Յունկերի հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը համաձայնության են եկել փոխադարձ մաքսերի եւ առեւտրական արգելքների վերացման աշխատանք սկսելու, ինչպես նաեւ առեւտրի ոլորտում հարցերի լուծման եւ գոյություն ունեցող սակագների գնահատման աշխատանքային խումբ ստեղծելու շուրջը: Եվրամիությունը համաձայնվել է ավելացնել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի եւ գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես, սոյայի ներմուծումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս