Ֆրանսիայում հայտնի ռեփ-կատարողներ Բուբան և Կաարիսը Փարիզի «Օռլի» օդանավակայանի տերմինալներից մեկում ծեծկռտուք են սարքել, ինչից հետո աշխատակազմը մասամբ փակել է տերմինալը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել վերականգնել Թուրքիայում մահապատիժը:
Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկրպագությունն այնքան չափազանցված է, որ ամերիկացի բլոգեր Անդրեաս Մոզերը Բաքու և Գյանջա կատարած իր այցի ժամանակ ամենուրեք բախվել է «մեծ առաջնորդի» հուշարձաններին և շենքերին: Մոզերը երգիծական զեկույց է գրել իր բլոգում, որից հատվածներ ենք ներկայացնում՝ մեր ընթերցողների զվարճության համար…
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից հուլիսի 31-ին հրապարակված հայտարարությունից օրեր առաջ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացրել էր.
Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում, որին պատուհասել են հզոր մուսոնային անձրեւները, մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 106 մարդ, եւս ավելի քան հարյուր բնակիչներ վերքեր են ստացել:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան օգոստոսի 1-ին ասել է, որ Իսպանայի միապետը՝ Ֆիլիպ Վեցերորդը, այլեւս տարածաշրջանի բնակիչների թարգավորը չէ:
Հարավային Կորեայում օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-ին նոր ռեկորդ է սահմանել:
Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կկրճատի իր ամառային արձակուրդը, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փորձի համոզել մեղմացնելու Brexit-ի նկատմամբ իր դիրքորոշումը:
«Սա միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին, ի սեր Աստծո, պարզապես դիվանագիտությունն այլ կերպ կարող էր աշխատել: Խոսքը ՀՀ քաղաքացու մասին է, ով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար է, Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը Ռուսաստանը չի արձագանքում, դա ՀՀ ներքին գործն է, սակայն, երբ ՀՀ-ն ձերբակալում է մարդու, ով ղեկավարում է նման կառույց, դա չի կարող չանհանգստացնել»:
Եվրահանձնաժողովն առաջիկա օրերս Իսպանիային 20 մլն եվրոն գերազանցող օգնության փաթեթ կտրամադրի Մարոկկոյից ժամանած միգրանտների հետ կապված իրադրությունը կարգավորելու համար:
Գողերը Շվեդիայի Ստրենգնես քաղաքի (Ստոկհոլմից հյուսիս) մայր տաճարից տարել են Շվեդիայի Կառլոս IX թագավորի եւ նրա կնոջ թագերը, ինչպես նաեւ թագավորական աշխարհագունդը:
Ցանցում տեսանյութ է հայտնվել Aeromexico ավիաընկերության Embraer 90 մարդատար ինքնաթիռի կործանման վայրից:
Եվրամիությունը պատրաստվում է հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբեր սցենարների:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն Արցախի անվտանգության առումով վտանգ չի պարունակում։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ուժի մեջ է մնում՝ հակառակ ԱՄՆ-ի բոյկոտին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ-ն ԱԳ նախարարի մակարդակով արձագանքել է Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին: Լրագրողի հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները», ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է…
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը առողջական խնդիրների պատճառով մոտ ժամանակներս կարող է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը հուլիսի 31-ին առաջին անգամ կառավարության նիստ է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում, որը կառուցվում է թագավորության հյուսիս-արեւմուտքում՝ Կարմիր ծովի ափին:
Վաշինգտոնի նահանգի ֆեդերալ դատարանը ժամանակավորապես արգելափակել է 3D-տպիչով զենքի հավաքման հրահանգների հրապարկումը:
Լոս Անջելեսի տնտեսական աճը կարող է կտրուկ դանդաղել եւ հասնել սոսկ 0-1 տոկոսի Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «անհեթեթ» լիամասշտաբ առեւտրական պատերազմի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Թեհրանը մոտ ժամանակներս կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, սակայն հայտարարել է, որ պատրաստ է նաեւ այն սցենարին, ըստ որի Իրանը կհրաժարվի շփումներից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կառաջարկի չինական ապրանքների եւ ծառայությունների ներմուծման համար 200 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել 25 տոկոսի չափով՝ պլանավորված 10 տոկոսի փոխարեն:
Առնվազն 31 մարդ է տուժել Պերուի Մաչու Պիկչու շրջանում երկու տուրիստական գնացքների բախումից:
Aeromexico ավիաընկերության մարդատար ինքնաթիռի աղետի հետեւանքով, որն ընկել է Վիկտորիա դե Դուրանգո քաղաքի օդանավակայանից թռչելուց հետո, ոչ ոք չի զոհվել:
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության պատգամավորների հայցը և առանց բժշկի դեղատոմսի մարիխուանայի օգտագործման համար պատիժը համարել է հակասահմանադրական:
ԱՄՆ-ի՝ Օվկիանոսների եւ մթնոլորտի հետազոտության ազգային վարչությունը (NOAA) հուլիսի 30-ին ցուցադրել է, թե Երկրի ուղեծրից ինչ տեսք ունեն բնական հրդեհները Կալիֆոռնիայի նահանգում՝ Twitter-ում զետեղելով համապատասխան տեսանյութը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարար Ջերեմի Հանթը կոպիտ սխալ է թույլ տվել ՉԺՀ կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ՝ իր չինուհի կնոջն անվանելով ճապոնուհի:
«ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, միջպետական կառույց է, և այնտեղ նման կտրուկ փոփոխություններ անելու ժամանակ նաև ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կարծիքը պետք է հաշվի առնել։ Եվ այս առումով, ես ենթադրում եմ, որ նրանք կունենան բացասական վերաբերմունք»:
Պաշտոնական Մոսկվան և Տոկիոն պայմանավորվել են անցկացնել ռուս-ճապոնական խորհրդակցություններ Սիրիային հումանիտար օգնություն հատկացնելու ուղղությամբ: