Աննա Վարդապետյանին Էստոնիայի և Լատվիայի գլխավոր դատախազները մետաղադրամներ են նվիրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում հուլիսի 7-ին տեղ գտած ձևաթղթերից տեղեկանում ենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսին պաշտոնական այցերի շրջանակում նվերներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազներից՝ 120 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Այսպես, Աննա Վարդապետյանը ԿԿՀ ձևաթղթում նշել է Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիից ստացած նվերի մասին, որը Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազությունը խորհրդանշող հուշանվեր-մետաղադրամ է։ Նվեր ստացողի կողմից գնահատված արժեքը նշվել է 60 հազար դրամ։

Մեկ այլ ձևաթղթով էլ գլխավոր դատախազը նշել է Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազ Արմինս Մեյստրեսից ստացած նվերի մասին։ Այն Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազությունը խորհրդանշող հուշանվեր-մետաղադրամ, նկար և մետաղադրամների հավաքածու է, որը ևս գնահատվել է 60 հազար դրամ։

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ պաշտոնյաների՝ 60.000 դրամը գերազանցող արարողակարգային կամ գործուղման նվերները փոխանցվում են պետությանը կամ համայնքին: Բացառություններ՝ մինչև 60.000 դրամ արժողությամբ արարողակարգային նվերները կարող են մնալ ծառայողին, եթե չկա շահերի բախում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031