Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 9-ին առաջին անգամ հանդիպում է ունեցել Կիմ Յո Չժոնի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի հարազատ քրոջ հետ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 9-ին ընդունել է կառավարության ֆինանսավորման օրինագիծը, ինչը թույլ կտա վերսկսել պետական հիմնարկությունների աշխատանքը։
Փարիզում շարունակվող ձյան տեղումների պատճառով այցելության համար փակել են Էյֆելյան աշտարակը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի իրադրությունը:
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը փետրվարի 5-ին Լոս Անջելեսում ավտովթարի պատճառ է դարձել:
Եգիպտոսի զինվորականները հայտարարել են Սինայի թերակղզու հյուսիսում եւ կենտրոնական մասում ընդգրկուն հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին:
Մեքսիկայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի հզորագույն թմրակարտելներից մեկի՝ «Լոս-Սետաս»-ի ենթադրյալ պարագլխին:
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի կառավարությունը պլանավորում է շահապաշտպանությամբ հասնել Վրաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ անայցագիր ռեժիմի դադարեցման:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կայցելի Թուրքիա:
ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ։ Նա առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։
Սիրիացի քրդերը բռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջոկատի երկու վերջին զինյալներին, ջոկատ, որը հայտնի է արեւմտյան գերիների, մասնավորապես, ամերիկացի լրագրողների մահապատիժներով եւ խոշտանգումներով:
Չինաստանի ֆոնդային սակարաններում փետրվարի 9-ին հիմնական ինդեքսները 2,7 – 5,2 տոկոսով շեշտակի իջել են Միացյալ Նահանգների բորսաներից անմիջապես հետո, ինչի մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խիստ մտահոգված է փետրվարի 8-ին Թուրքիայում ԱՄՆ քաղաքացու՝ Սերքան Գոլգեի ձերբակալման առնչությամբ:
ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ երկրի անվանական ղեկավար Կիմ Յոն Նամի գլխավորությամբ, փետրվարի 9-ին ժամանել է Կորեայի Հանրապետություն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ Յան Ցզենը փետրվարի 8-ին Պետդեպարտամենտում կայացած հանդիմանը քննարկել են ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշումը Փենյանի կողմից բալիստիկ հրթիռների եւ միջուկային զենքի մշակման կապակցությամբ, ինչպես նաեւ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների պահպանումը:
ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մասնակիորեն կասեցված է, քանի որ Կոնգրեսը բյուջետային հարցերի վերաբերյալ համաձայնագրի շուրջ շարունակվող բանավեճերի պատճառով առայժմ չի կարողացել օինագիծ ընդունել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին:
ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են առաջադրել երեք հայզգի անձանց՝ վիզաների հարցով խարդախություն իրականացնելու համար: Մեղադրանք առաջադրված անձանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է, երկուսը՝ Հայաստանի:
Սաուդյան Արաբիայում քիքբոքսինգի ակումբներ են հայտնվել կանանց համար: Այս մասին հայտնել է The Independent-ը:
Չինաստանի Հենանի նահանգի ոստիկանությունն ավելի քան 30 մարդ է ձերբակալել նոր տեսակի «խելացի ակնոցների» օգնությամբ:
Գերինֆլյացիան վենեսուելացիներին հարկադրում է աշխատավարձը վճարել հավկիթներով, սոխը եւ բանանը չեն գնահատվում, քանի որ մարդիկ նախընտրում են սպիտակուց ստանալ:
Ամերիկացիների շուրջ 40 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը՝ նրա ձեռքբերումների թվում նշելով նախեւառաջ հաջողությունները տնտեսության ոլորտում:
«Որքան էլ հասարակության պահանջներն արմատական լինեն ինչ-որ պահի, իշխանությունը պետք է եզրեր գտնի բողոքող խմբի հետ: Երկրում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, փոփոխություններ, դրանք հետաձգելը, կրկին նշեմ, կարող է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներ ունենալ»:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 8-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
ԱՄՆ-ում նավթի հանույթը 2018 թվականի հունվարին ավելացել է օրական 100 հազար բարելով՝ մինչեւ 10,2 միլիոն բարել:
ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք է տվել սիրիական Մանբիջի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի հայտարարություններին:
Մինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանում քննարկում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, բանակցությունների հեռանկարը, ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել:
Արմեն Սարգսյանը Փարիզում փետրվարի 6-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Ամերիկացի զինվորական բժիշկ, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անձնակազմի նախկին անդամ Սոլան RT-ին հայտնել է Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովի ընտանիքին օգնելու ցանկության մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Գիտության եւ կրթության խորհրդի նիստում, խոստովանել է, որ ինքը սմարթֆոն չունի։
ԿԺԴՀ-ն փետրվարի 8-ին Փհենյանում անցկացված զորահանդեսի ժամանակ ցուցադրել է «Հվասոն-15» նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: