Թուրքիան՝ աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկրների ցանկում

Հրապարակվել է «Աշխարհի ամենամեծ տարածք ունեցող 50 երկրների» ցանկը, որը կազմվել է երկրի ընդհանուր մակերեսի՝ ցամաքային ու ջրային տարածքի հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ երկրների զբաղեցրած տարածքը պարզապես քարտեզի վրա սահմանային գծերի հարց չէ, այն համարվում է համաշխարհային խոշոր գործոններից մեկը՝ տնտեսական ներուժի, գյուղատնտեսական հողերի, աշխարհաքաղաքական ազդեցության և ռազմավարության առումով։

Աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկրների ցանկը՝

1. ՌԴ – 17 մլն 098.242 կմ²

2. Կանադա – 9 մլն 984.670 կմ²

3. Չինաստան – 9 մլն 596.960 կմ²

4. ԱՄՆ – 9 մլն 525.067 կմ²

5. Բրազիլիա – 8 մլն 515.767 կմ²

6. Ավստրալիա – 7մլն 692. 024 կմ²

7. Հնդկաստան – 3 մլն 287.590 կմ²

8. Արգենտինա – 2 մլն 780.400 կմ²

9. Ղազախստան – 2 մլն 724.900 կմ²

10. Ալժիր- 2 մլն 381.741 կմ²

Հիշյալ ցանկում ընդգրկված է նաև Թուրքիան՝ զբաղեցնելով 36-րդ տեղը (783.562 կմ²):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031