ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը․ Վենս

ԱՄՆ-ն չի պատրաստվում ամերիկյան զինվորականներ ուղարկել Իրան՝ իսլամական հանրապետությունում իշխանափոխություն իրականացնելու նպատակով ցամաքային գործողություն անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Եթե Իրանի ժողովուրդը ցանկանա ապստամբել և փոխել իր կառավարությունը՝ դա նրանց գործն է, սակայն մենք չենք պատրաստվում այնտեղ ուղարկել 150 հազար ցամաքային զինվորականների»,- ասել է նա ամերիկացի կատակերգու և հաղորդավար Ջո Ռոգանի փոդքաստում։

Վենսի խոսքով՝ ամերիկյան զորքեր ուղարկելու առաջարկը փաստացի նշանակում է, որ ԱՄՆ զինված ուժերը պետք է «Իրանի ժողովրդի փոխարեն կատարեն այդ աշխատանքը»։

«Մենք այլևս դրանով չենք զբաղվում»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը նշել է, որ այս պահին ԱՄՆ-ի նպատակն է ապահովել նավթի և գազի անխոչընդոտ փոխադրումը, ինչպես նաև «զսպել Իրանին միջուկային զենքի ծրագիր ունենալուց՝ կիրառելով դիվանագիտական և ռազմական միջոցներ»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031