ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասին
Ռուս զինվորականները «Գերան-4 Սիքեր» անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստում գտնվող չորաբեռնատար նավերին և Նիկոլաևի մարզի Դնեպր-Բուգյան նավահանգստում գտնվող ուկրաինական նավերին, չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը տարածել է հարվածների տեսանյութը։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուսական զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Օդեսայի մարզի նավահանգիստներում գտնվող նավերին։
«Հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են․ «Հարավային» նավահանգստում (պետական ձեռնարկություն՝ «Հարավային ծովային առևտրային նավահանգիստ»)՝ չորաբեռնատար նավ, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի համար», — ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
«Օդեսա» նավահանգստում (պետական ձեռնարկություն՝ «Օդեսայի ծովային առևտրային նավահանգիստ»)՝ երկու չորաբեռնատար նավ՝ ռազմական նշանակության բեռներով, որոնք գտնվում էին նավահանգստի ռեյդում՝ բեռնաթափման սպասումով», — հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
Հուլիսի 15-ի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր գիշերային հարվածների մասին այն նավահանգիստներին և նավերին, որոնք օգտագործվում են ուկրաինական բանակի համար բեռների մատակարարման նպատակով։
«Օդեսա» և «Չեռնոմորսկ» նավահանգիստներում բարձր ճշգրտության օդային հարվածային միջոցներով և հարվածային անօդաչու թռչող սարքերով հասցված խմբային հարվածների արդյունքում խոցվել են նավահանգստային ենթակառուցվածքներ, որոնք օգտագործվում են վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման համար, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքի պահեստարաններ», — նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Նախարարության տվյալներով՝ հարվածների են ենթարկվել նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության և հավաքման արտադրամասեր։
«Չեռնոմորսկ» և «Դնեպրո-Բուգյան» նավահանգիստներում խոցվել են չորս ծովային նավեր, որոնք բեռներ էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով», — հայտնել էր ՌԴ ՊՆ-ն հուլիսի 15-ի առավոտյան։

