Բաժիններ՝

Կալիֆոռնիայի մի շարք օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել հրդեհների պատճառով

Կալիֆոռնիայի երեք օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել բնական հրդեհների պատճառով, որոնց հետեւանքով արդեն զոհվել է մեկ մարդ, հաղորդվում է նահանգապետ Ջերի Բրաունի կայքում։

Կայքում հրապարակված հայտարարությունների համաձայն՝ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Մարիպոսայի, Ռիվերսայդի եւ Շաստայի օկրուգներում: «Հրդեհը, որն ընդգրկել է ավելի քան 43 հազար ակր հող (ավելի քան 17 հազար հեկտար), տակավին սպառնալիք է ներկայացնում տների եւ այլ կառույցների համար, ինչը բնակիչների տարահանում է պահանջում»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր 12 հազար մարդու տարահանման մասին:

Կալիֆոռնիայի նահանգապետը նաեւ հավաստել Է հրդեհների պատճառով մեկ մարդու մահը: Խոսքը վերաբերում է նահանգի անտառային տնտեսության եւ հակահրդեհային պաշտպանության դեպարտամենտի աշխատակցին, որը զոհվել է բռնկումը վերացնելու ժամանակ: Նահանգի հրշեջ ծառայությունը նաեւ հայտնել է յոթ տուժածների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031