Առգրավված մթերքի ոչնչացումը կատարվում է անկախ այն բանից, թե ում է պատկանում այն, կամ, թե ով է կազմակերպել դրանց ներմուծումը:
Հայտնի Business Insider պարբերականը հրապարակել է լքված եկեղեցու լուսանկարները, որն ունի հսկայական ճուտիկի տեսք: Եկեղեցին գտնվում է Ինդոնեզիայի կենտրոնական Յավա կղզում:
Մի քանի հարյուր զույգ է դուրս եկել Նյու Յորքի փողոցներ՝ կրկնելու համբույրի հայտնի տեսարանը, որը ֆիքսել էր լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտն այն օրը, երբ տոնվում էր 1945թ. օգոստոսի 14-ին Ճապոնիայի դեմ տարած հաղթանակը, գրում է Interfax-ը:
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալ Ֆելիքս Ռոգրիգեսը, ով մասնակցել է Չե Գևարայի սպանությանը, հայտարարել է, որ ԿՀՎ-ն չի պլանավորել կուբացի հեղափոխականի սպանությունը, այլ առավելագույնս ջանքեր է գործադրել նրա կյանքը պահպանելու համար:
Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկը 1,3 մլրդ դոլարով ձեռք է բերել SOCAR Turkey Enerji-ի բաժնետոմսերի 13%-ը, հայտնում է Trend-ը:
Ամերիկացի ներդրող ու միլիարդատեր Ջորջ Սորոսը վաճառել է չինական Alibaba ինտերնետ-ռիթեյլերում ունեցած իր բաժնետոմսերի մեծ մասը, հայտնում է Bloomberg-ը:
«Ալ-Քաիդայի» ահաբեկիչները հրապրակել են տեսաուղերձ, որտեղ ենթադրաբար հանդես է գալիս Ուսամա Բեն Լադենի որդին՝ Համզան: Ուղերձում տղան կոչ է անում հարձակվել Մեծ Բրիտանիայի ու մյուս եվրոպական երկրների վրա, հայտնում է The Telegraph-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը օգոստոսի 17-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացի Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը ցուցադրել է չվող թռչունների մի երամ, որը երկնքում անսովոր «ներկայացում» է ցուցադրել: Գտնվելով շարժման մեջ՝ թռչունները երկնքում «ստեղծել են» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմագծերը:
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին բռնաբարել է պատանդ ընկած ամերիկուհի Քայլա Մյուլլերին, ում սպանության մասին հայտնի էր դարձել այս տարվա փետրվարին, հայտնում է CNN-ը:
Սուդանի Խարթում քաղաքի դատարանը 19-ամյա Ֆարդոս ալ-Թումին դատապարտել է մտրակի 20 հարվածի ջինս կրելու համար, հայտնում է CNN-ը:
Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները երեկ ավելի քան 6 ժամ քննարկել են պարտքային ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանին օգնության տրամադրման հարցը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է Վաշինգտոնի դաշնային դատարանին՝ պահանջելով Գուանտանամոյի բանտից չազատել բանտարկյալներից մեկին՝ կապված վերջինիս առողջական վիճակի վատթարացման հետ:
Չինաստանի Տյանցզին քաղաքում դարձյալ պայթյուններ են հնչել, ինչի հետևանքով քաղաքի կեսը պատվել է ծխով, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին
«Ռուսաստանին երևի թե կարելի է կանգնեցնել Արևմուտքի «դատավճիռ» որոշմամբ: Ներկայումս տպավորություն է ստեղծվում, որ կան որոշակի փոփոխություններ, որոնցից հետո միայն կփոխվի ռուսական քաղաքականությունը»:
2016թ. փետրվարի 1-ից Emirates ընկերությունը կգործարկի աշխարհում ամենաերկար՝ Դուբայ-Պանամա ուղիղ չվերթը:
Ինչպես հայտնում է թուրքական Turkiye պարբերականը, Հաջի Հաֆիզ Յուսուֆ Յըլմազ մզկիթի բացման հանդիսավոր արարողության ժամանակ անսպասելիորեն կաքավ է նստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին:
Օբաման 16-օրյա հանգստի է ուղևորվել ու պատրաստվում է իր ժամանակի մի մասը նվիրել ընթերցանությանը:
Վերջին ամիսներին ավելացել են պապարացիների կողմից հետապնդումները ու անհանգիստ գործողությունները, ովքեր փորձում են լուսանկարել Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջին, իսկ թղթակիցների մեթոդները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր, նախազգուշացնում է Քենինգսթոնի պալատը:
ԱՄՆ իշխանությունները դիմել են 5 եվրոպական երկրի՝ հարցում ուղարկելով երկու ռուսական բջջային օպերատորների ակտիվները կալանքի տակ վերցնելու վերաբերյալ:
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատել իրավապաշտպան Լեյլա Յունուսին ու նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին, ինչպես նաև վերանայել նրանց դեմ հարուցված գործը «արդար դատական գործընթացի շրջանակում»։ Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
Թուրքիան պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (YSK) ղեկավար Սադի Գյուվենին, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Ճապոնական «Սենդայ» ԱԷԿ-ի առաջին ռեակտորը վերսկսել է աշխատանքն այսօր՝ առավոտյան ժ. 9.00-ի սահմաններում, հայտնում է NHK ճապոնական հեռուստաալիքը:
Հունաստանի կառավարությունը ամբողջ գիշեր տևած քննարկումներից հետո հավանության է արժանացրել միջազգային վարկատուների հետ համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը:
Սեպտեմբերի 22-ին Իրանը կբանակցի Պարսից ծոցի արաբական 6 երկրի հետ: Այս մասին, հղում կատարելով Իրանի արտգործնախարարի Մերձավոր արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հարցով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանին, հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր ելույթում, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում իր երկրի կապիտուլյացիային, խոստովանել է, որ Ճապոնիան «անչափելի վնաս ու տառապանք» է պատճառել անմեղ մարդկանց:
«Քամփ Արմենի համար դիմադրության» մասնակիցներից Արև Միրքայանը, Ermenihaber.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2 մեքենայով 8 անհայտ անձինք, նախօրեին մտնելով Թուզլա, անցորդներից հարցրել են, թե որտեղ է գտնվում «Քամփ Արմենը», ապա գալով ճամբարի մոտ, դուրս են եկել մեքենաներից ու մահակներով ծեծի ենթարկել այնտեղ հերթապահություն իրականացնող 2 երիտասարդի:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալները անցած գիշեր մի քանի հարձակում են գործել թուրքական անվտանգության ուժերի վրա, հայտնում է Eur
Շվեյցարիան նախօրեին ամբողջությամբ չեղյալ է հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը, որոնց գործունեությունը կասեցվել էր 2014թ. հունվարին, գրում է DW-ն:
Ջոն Քերիի հետ Հավանա է գնալու 20 հոգուց բաղկացած պատվիրակության հետ, որի կազմում կլինեն դիվանագետներ, Սպիտակ տան ապարատի պաշտոնյաներ ու կոնգրեսականներ, հայտնում է Euronews-ը: