Բաժիններ՝

Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել

Ականատեսները հուլիսի 26-ին հայտնել են Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատան այցագրային կենտրոնի շենքի մոտ որոտած պայթյունի մասին: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։

Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդել է ՏԱՍՍ-ը, նախնական տեղեկատվությամբ՝ պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ներկայումս միջադեպի վայրում են գտնվում վեցից մինչեւ տասը ոստիկանական ավտոմոբիլներ, ուժեղացված է դիվանագիտական ներկայացուցչության պահպանությունը: Ոստիկանությունը թույլ չի տալիս լուսանկարել եւ տեսագրել արտակարգ պատահարի վայրը:

Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի դեսպանությանը կից այցագրային կենտրոնն արդեն վերսկսել է աշխատանքը: Պայթյունի հետքեր չեն նկատվում: Օդում ծուխը բացակայում է: Ավելի վաղ, ինչպես հաղորդել է Global Times թերթը, ոստիկանությունն ԱՄՆ-ի դեսպանատան շենքի մոտ ձերբակալել է մի կնոջ, որը փորձել է ինքնահրկիզում կատարել:

Պեկինի ոստիկանությունը հայտարարել է, որ հուլիսի 26-ին ԱՄՆ-ի դեսպանատան մոտ վառոդապատիճ է պայթել: Այս մասին հայտնել է Reuters գործակալություը՝ վկայակոչելով Չինաստանի իրավապահ մարմինների հայտարությունը: Վառոդապատիճի այթյունի հետեւանքով ձեռքի վնասվածք է ստացել մի 26-ամյա տղամարդ: Նա ձերբակալվել է որպես կասկածյալ: Բացի նրանից ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս