Բաժիններ՝

Սի Ցզինպինն անհրաժեշտ է համարում ընդլայնել համագործակցությունը BRICS+ ձևաչափով

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է BRICS+ ձեւաչափով համագործակցությանն ավելի շատ ուշադրություն նվիրելու անհրաժեշտության մասին:

Այս հայտարարությամբ քաղաքական գործիչը հուլիսի 27-ին ելույթ է ունեցել Յոհաննեսբուրգում BRICS-ի գագաթնաժողովին։ Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է «նոր տիպի միջազգային հարաբերությունների կառուցման համար»: «Մենք հարուստ փորձ ենք կուտակել, եւ այժմ BRICS+-ը նոր թափ է ձեռք բերել: Նոր շուկաները եւ զարգացող երկրները հանդիպում են թե՛ հնարավորությունների եւ թե՛ մարտահրավերների: Մենք ապրում ենք հակամարտությունների էսկալացիայի եւ աշխարհաքաղաքականության մեջ հովանավորության պայմաններում, եւ մեզ համար կարեւոր է համախմբել դիրքորոշումները»,- ասել է Սի Ցզինպինը:

ՉԺՀ-ի նախագահի խոսքով՝ BRICS-ի եւ BRICS+-ի մասնակիցները պետք է «միավորվեն հիմնական միջազգային ինստիտուտների բարենորոգման համար»: «Մեր բոլոր երկրները նման փորձ ունեն, ահա թե ինչու ենք մենք հեշտությամբ հասկանում միմյանց եւ պատրաստ ենք աջակցություն ցույց տալու:

Այս գագաթնաժողովը հստակ ազդարարեց մուլտիլատերալիզմի օժանդակման մասին, այն ցույց տվեց BRICS-ի երկրների եւ մյուս զարգացող երկրների կարեւորությունը»,- ասել է նա: BRICS-ի տասներորդ գագաթնաժողովը հուլիսի 25 – 27-ը տեղի է ունենում Յոհաննեսբուրգում: Հուլիսի 26-ին կայացավ BRICS-ի պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ հուլիսի 27-ին աշխատանքին կմիանան Հարավաֆրիկյան Հանրաետության կառավարության կողմից հրավիրված՝ Արգենտինայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Ճամայկայի եւ Աֆրիկայի մի շարք պետությունների ղեկավարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս