Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը տեղադրվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կայքում:

Նշվում է, որ պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի քաղաքացիներ Վադիմ Դրուժբինին և Մարիա Սելինային, ինչպես նաև Իտալիայի և Իրանի մեկ քաղաքացու: Բացի այդ, պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանում գործող «Ավրատեկ» ընկերության, ինչպես նաև Իրանում և Նիգերիայում գործող երկու ընկերությունների նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031