Բաժիններ՝

BRICS-ի ղեկավարները միավորման գագաթնաժողովը բացեցին դռնփակ ձևաչափի նիստով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Յոհաննեսբուրգի Sandton կոնֆերենց-կենտրոն, որտեղ տեղի են ունենում BRICS-ի (Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) հոբելյանական տասներորդ գագաթնաժողովի միջոցառումները: Հանդիպումն սկսվել է միավորման ղեկավարների համատեղ լուսանկարման արարողությամբ։

Արարողությունից հետո սկսվել է BRICS-ի ղեկավարների նիստը նեղ կազմով՝ մամուլի համար փակ ձեւաչափով: Այդ զրույցի ժամանակ ենթադրվում է կարծիքների փոխանակում միջազգային գործերում ՄԱԿ-ի կենտրոնական դերի պահպանման եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմաների եւ սկզբունքների հիման վրա բազմակողմ բաց առեւտրական համակարգի, գլոբալ տեղեկատվական անվտանգության ապահովման, ահաբեկչության եւ ծայրահեղականության հակազման հարցերի շուրջը:

Այնուհետեւ միջոցառումը կշարունակվի ընդլայնված ձեւաչափով: Բացի դրանից, ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սպասվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն BRICS-ի գործունեության հետագա կատարելագործման, այնպիսի գերակա ուղղություններով համագործակացության զարգացման քայլերը, ինչպիսիք են քաղաքականությունը եւ անվտանգությունը, առեւտուրը, տնտեսությունը եւ ֆինանսները, մշակութային-հումանիտար կապերը: Գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը կդառնա Յոհաննեսգբուրգի հռչակագիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031