Հարավային Կորեայի ձմեռային Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մինչեւ 232:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Թուրքիային կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու վրա։
Առնվազն հինգ մարդ է զոհվել եւ 29-ը վերքեր ու այրվածքներ ստացել Պերուի անչափահասների ուղղիչ կենտրոնում բռնկած հրդեհի հետեւանքով։
Իսրայելացիների գրեթե կեսը գտնում է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուն պետք է թողնի իր պաշտոնն այն բանից հետո, երբ ոստիկանությունը պահանջել է նրան մեղադրանքներ առաջադրել կոռուպցիայի համար:
Նիկոլաս Քրուզը, որը հրաձգություն է բացել Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցի աշակերտների վրա, դատարանի առաջ կկանգի փետրվարի 15-ին:
ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրն անցկացրել է Վաշինգտոնի Բեթեսդե արդարձանում գտնվող Առողջության ազգային ինստիտուտի մանկական բաժանմունքում, որտեղ պատանի պացիենտների հետ պատրաստել է բացիկներ ու քաղցրավենիք:
Ֆլորիդայի նահանգի բոլոր պետական հիմնարկությունների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը ի հիշատակ Փարքլենդ քաղաքի դպրոցում հրաձգության զոհերի:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում, որտեղ փետրվարի 14-ին 19-ամյա Նիկոլաս Քրուզը գնդակահարել է 17 մարդու, պարապմունքները չեղարկվել են մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:
Համապատասխան հայտարարությունը նա արել է փետրվարի 14-ի երեկոյան այն ժամկետի լրանալուց հետո, որը նրան հատկացրել էր «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը՝ հակառակ դեպքում սպառնալով փետրվարի 15-ին աջակցել ընդդիմությանը վստահության հարցի շուրջ քվեարկության ժամանակ:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգության զոհ է դարձել 17 մարդ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին հայտնել են Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը կամ դրանում արցախյան խնդրին անդրադարձը Հայաստանում դարձել է բավականին մեծ ուշադրության առարկա:
Մալայզիայի Սաբահի նահանգի մի ֆերմայում միաչքանի այծիկ է ծնվել:
Ապագայի թանգարանը, որտեղ ցուցադրվելու են նախագծեր եւ հայեցակարգեր, որոնք կոչված են արմատապես բարելավել մարդկանց կենսակերպն աշխարհում, պետական եւ մասնավոր կառավարման համակարգը, ինչպես նաեւ որոշել տնտեսության եւ գիտատեխնիկական ոլորտի զարգացման վեկտորը, Դուբայում կբացվի 2019 թվականին:
Ամերիկացի մասնագետները որոշել են ԱՄՆ-ում նոր գիտափորձի մասնակիցների կազմը, գիտափորձ, որը նմանակելու է դեպի Մարս թռիչքի պայմանները:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման հրաժարվել է կամավոր վայր դնել լիազորությունները՝ «Աֆրիկյան ազգային կոնգրես» կառավարող կուսակցության պահանջներին համապատասխան:
Ամերիկացին արդեն 39 տարի իր սիրեցյալին նվիրում էնույն կոնֆետների տուփը, բայց ոչ միայն խնայողության նկատառումներով:
Տարածաշրջանային այցի շրջանակում պաշտոնական այցով Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, որի օրակարգը մի խումբ փորձագետներ բավականին աղքատիկ որակեցին:
Միացյալ Նահանգների Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները քննարկում են ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության ապագան:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա լարվածությանը, որն առաջացել է Կիպրոսում նավթ արդյունահանելու հույների փորձերին Թուրքիայի կողմից խոչնդոտելու պատճառով:
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը երեկ՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ՝ տեսակապով շնորհավորել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ՝ ասելով, որ ինքը նույնպես նշում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկել Իլհամ Ալիևի օգտին, ինչը հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը:
Anya Hindmarch աքսեսուարների բրիտանական բենդը Լոնդոնի երկինք է արձակել վիթարի կարմիր օդապարիկ՝ ոճավորված սրտի ձեւով:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել:
Էներգետիկայի միջազգային գործակալությունն (ԷՄԳ) սպասում է, որ ԱՄՆ-ը թերթաքարային նավթի արդյունահանման աճի հաշվին կարող է առաջ անցնել մերձավոր մրցակիցներից՝ Ռուսաստանից եւ Սաուդյան Արաբիայից եւ մինչեւ 2018 թվականի վերջն առաջատարը դառնալ արտադրողների շրջանում:
Երեսուն տարի առաջ մարդիկ դուրս եկան հրապարակ՝ պահանջելու պատմական արդարության վերականգնումը:
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների քաղաքականության հարցերում Եվրամիության կարեւոր գործընկերը կմնա նաեւ այն բանից հետո, երբ երկիրը դուրս կգա ԵՄ-ի կազմից:
Սաուդյան Արաբիան պլանավորում է տասը տարվա ընթացքում կրկնապատկել գազի հանույթը։
Սոմալիից եւ Էրիթրեայից առնվազն 30 միգրանտներ են զոհվել Լիբիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:
Սիրիայում Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտության սաստկացումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրադրության վրա: