ԱՄՆ-ն փոխում է արտաքին օգնության քաղաքականությունը․ շեշտը՝ մասնավոր ներդրումների և առևտրի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է հրաժարվել օտարերկրյա պետություններին պետական միջոցների հաշվին զարգացման օգնություն տրամադրելու ավանդական մոտեցումից՝ փոխարենը կենտրոնանալով մասնավոր ներդրումների ներգրավման և առևտրային գործարքների կնքման վրա, հայտնում է Fox News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները կողմ են այն մոտեցմանը, որ ԱՄՆ-ի արտաքին օգնության զարգացման հիմնական շարժիչ ուժը պետք է դառնան մասնավոր ներդրումները, առևտուրը և ամերիկյան բիզնեսը, այլ ոչ թե հարկատուների հաշվին տրամադրվող ֆինանսավորումը։

«Տարիներ շարունակ ԱՄՆ-ն և այլ երկրներ միլիարդավոր դոլարներ են ուղղել այս օգնության ծրագրերին, սակայն դրա դիմաց շատ քիչ արդյունք են ստացել»,- Fox News-ին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը։

Նրա խոսքով՝ երբ մասնակցում ես ՄԱԿ-ի տարբեր համաժողովներին և աշխարհի զարգացման կազմակերպությունների հանդիպումներին, այնտեղ կարելի է տեսնել հասարակական կազմակերպությունների, գիտական շրջանակների և կառավարությունների ներկայացուցիչների, սակայն հաճախ բացակայում է այն մասնավոր հատվածը, որը իրականում ապահովում է տնտեսական աճ և ստեղծում աշխատատեղեր։

2025 թվականի փետրվարի 3-ին Վաշինգտոնի վարչակազմը փաստացի դադարեցրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը։ Գործակալությունը երկար տարիներ օգտագործվել է որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության իրականացման գործիք և ազդեցության միջոց այլ երկրներում։

Անցյալ տարվա մարտի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը ժամանակավորապես ղեկավարում էր USAID-ը, հայտարարել էր, որ իրականացված ստուգումներից հետո կառավարությունը դադարեցրել է գործակալության ծրագրերի 83 տոկոսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031