Բաժիններ՝

Հայաստանի Մ16 հավաքականի բասկետբոլիստը ճանաչվել է Եվրոպայի C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի խաղացող Էնթոնի Սարգսյանը ճանաչվել է Երևանում անցկացված Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության ամենաարժեքավոր խաղացողը (MVP)։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Մրցաշարի ընթացքում Սարգսյանը միջինում գրանցել է 21.0 միավոր, 14.8 ռեբաունդ, 2.5 արդյունավետ փոխանցում և 36.0 արդյունավետության գործակից (EFF)՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանի հավաքականի՝ առանց պարտության անցկացրած չեմպիոնական մրցաշարում։

«Էնթոնին ընդգրկվել է նաև մրցաշարի խորհրդանշական հնգյակում (All-Star Five)՝ հաստատելով, որ եղել է առաջնության ամենավառ խաղացողներից մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031