Յուկերը Թրամփի հետ բանակցություններից հետո նրան զինվորական գերեզմանոցի լուսանկար է նվիրել. WSJ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն առեւտրի հարցերի շուրջը կայացած բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է նվիրել Լյուքսեմբուրգի զինվորական գերեզմանոցի պատեկրով լուսանկար:
Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը: «Թանկագին Դոնալդ, արի՛ հիշենք մեր ընդհանուր պատմությունը»,- ստորագրել է լուսանկարը Յունկերը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ լուսանկարում պատկերված զինվորական գերեզմանոցը գտնվում է Եվրահանձնաժողովի ղեկավարի հայրենի Լյուքսեմբուգում:
Այնտեղ է թաղված ամերիկացի գեներալ Ջորջ Փաթոնը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի զինվորական զորակազմի հրամանատարն էր Ֆրանսիայում եւ Գերմանիայում, նշել է The Wall Street Journal-ը: Հուլիսի 25-ին ավելի վաղ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը համաձայնության են եկել փոխադարձ մաքսերի եւ առեւտրական արգելքների վերացման աշխատանքն սկսելու շուրջը:
Այս մասին Թրամփը հայտարարել է Յունկերի հետ կայացած բանակցություններից հետո: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն կստեղծեն առեւտրի ոլորտում հարցերի լուծման եւ գոյություն ունեցող սակագների գնահատման աշխատանքային խումբ, որը կաշխատի «ի բարօրություն երկու կողմերի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: