
Լոնդոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանության մասնակցությամբ

Լոնդոնի արեւելյան մասի Ֆորեսթ Գեյթի շրջանում հուլիսի 27-ին փոխհրաձգությունը ոստիկանության եւ մի փումբ մարդկանց միջեւ ավարտվել է երեք մարդու ձերբակալմամբ: Համապատասխան հաղորդագրությունը Sky News հեռուստաալիքը զետեղել է Twitter-ում՝ վկայակոչելով Սլոթլանադ Յարդին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ փոխհրաձգության հետեւանքով ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ սկզբում ոստիկանական բաժանմունք զանգ է ստացվել զինված մարդու մասին: Ոստիկանությունն սկսել է այն ավտոմոբիլի հետապնդումը, որտեղ, ենթադրաբար, գտնվել են չարագործները: Նրանք կրակ են բացել կարգի պահապանների վրա:
Ավելի վաղ Daily Star թերթը հայտնել է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել ոստիկանության եւ մի տղամարդու միջեւ, որի դեմքը թաքցրել է դիմակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: