
G20-ում երկրի նախագահության շեշտը փոխհամաձայնության որոնումն է. Արգենտինայի նախագահ

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հայտարարել է, որ G20-ում իր երկրի նախագահությունն անցնում է հրատապ խնդիրների լուծման գործում փոխհամաձայնության որոնման ոգով։
«Այն, ինչ կարեւոր է մեր օրակարգի իրագործման համար, փոխհամաձայնությունն է»,- ընդգծել է Մակրին հրավիրված պետությունների ղեկավարների հետ BRICS-ի երկրների ղեկավարների «աութրիչ» ձեւաչափով հանդիպմանը: «Եվ այդ ոգով մենք «Մեծ քսանյակի» նախագահն ենք»,- շարունակել է նա:- Դրան էլ մենք ցանականում ենք հասնել «քսանյակում», որպեսզի դառնանք գործունեության ընդհանուր բնագավառների որոնման համակարգողներ, որպեսզի բաժանենք մեզ համար ընդհանուր դիրքորոշումը»: Նախագահի խոսքով՝ տարբեր մակարդակներում արդեն քննարկվել են «կոնկրետ քայլեր, որոնք կառաջարկվեն նոյեմբերին (G20-ի) Բուենոս Այրեսում կայանալիք գագաթնաժողովում:
«Մենք հանդիպում ենք ընդհանուր մարտահրավերների եւ դրանք կլուծենք միասին, եւ մեզ բոլորիս վրա լուջ պատասխանատվություն է դրված»,- համոզված է Մակրին: «Մենք պետք է ի վիճակի լինենք հասնելու փոխհամաձայնության՝ չնայած տարբերություններին»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: