
ԵՄ-ն առևտրի շուրջը բանակցություններում ԱՄՆ-ի հետ չի քննարկի գյուղատնտեսության ոլորտը

Եվրամիությունը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ քննարկել գյուղատնտեսության ոլորտն՝ առետրի շուրջը Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններում, հայտարարել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
«Նախագահ Յունկերը պարզորոշ ասաց, որ մենք բանակցություններ չենք վարում գյուղատնտեսական արտադրանքի շուրջը: Դրանք բանակցությունների մաս չեն»,- ասել է նա: Յունկերը եւ Թրամփը հուլիսի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման արդյունքներով համաձայնության են եկել բանակցություններ սկսել փոխադարձ մաքսերի եւ առեւտրական արգելքների վերացման շուրջը:
Եվրամիությունը համայձանվել է զիջումների գնալ եւ ԱՄՆ-ից գնել ավելի շատ հեղուկացված գազ եւ գյուղատնտեսական արտադրանք, ամենից առաջ, սոյա: Եվ ընդհարապես ձեռք բերված համաձայնությունները «շուկաներ կբացեն ֆերմերների եւ բանվորների համար», «կավելացնեն ներդրումները» եւ «կհանգեցնեն ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրամիության մեծ բարգավաճման», հաղորդել է ՏԱՍՍ-ը: