ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի
Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը։ Այդ մասին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Եվրահանձնաժողովը հաստատել է անօդաչու թռչող սարքերի համար նոր՝ 1 միլիարդ եվրոյի հատկացումը»,- ասել է ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովն ավելի վաղ հաստատել էր նույն ծրագրի շրջանակում 10 միլիարդ եվրոյի ֆինանսավորում, որը նախատեսված է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և ինքնաթիռների ձեռքբերման համար։

