Բաժիններ՝

Կարագերը նշել է Արգենտինայի գլխավոր թույլ կողմը Անգլիայի դեմ կիսաեզրափակիչից առաջ

Ջեյմի Կարագերն Անգլիայի հավաքականին կոչ է արել աշխարհի առաջնության՝ Արգենտինայի դեմ կիսաեզրափակիչ խաղում օգտագործել պաշտպանությունում Լիոնել Մեսսիի թույլ խաղը։

​«Լիվերպուլի» նախկին պաշտպանի կարծիքով՝ անգլիացիներին անհրաժեշտ է ոչ միայն զսպել մրցակցի առաջատարին, այլև օգտվել այն հանգամանքից, որ Մեսսին գործնականում չի մասնակցում պաշտպանական գործողություններին։

​«Երբ մրցակիցը տիրում է գնդակին, Մեսսին պարզապես քայլում է խաղադաշտում։ Անգլիան պետք է օգտագործի դա։ Փաստացի՝ Արգենտինան պաշտպանվում է ինը խաղացողով»,- ասել է Կարագերը Sky Sports-ի եթերում։

​Անգլիայի և Արգենտինայի միջև կիսաեզրափակիչ խաղը կկայանա այսօր՝ հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։

Ընթացիկ աշխարհի առաջնությունում 39-ամյա Մեսսին անցկացրած 6 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031