Նուրսուլթան Նազարբաեւը, որը վայր է դրել Ղազախստանի նախագահի իր լիազորությունները, կգլխավորի հանրապետության Անվտանգության խորհուրդը։
Ալժիրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան «Էլ-Մուրադիա» նախագահական պալատը կլթողնի ապրիլի 28-ին, այն օրը, երբ լրանում է նրա չորրորդ մանդատի ժամկետը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը: «Ես որոշում եմ ընդունել դադարեցնել որպես նախագահ իմ լիազորությունները»,- ասել է նա իր տեսաուղերձում:
Եվրոպական միությունը կփորձի համարժեք արձագանքել Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նոր առաջարկություններին, հենց որ դրանք ստացվեն:
Հնդկաստանում առնվազն մեկ մարդ է զոհվել, շուրջ 90 հոգի կարող են փլատակների տակ լինել շենքի փլվելու հետեւանքով, որը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքի Կառնատակա նահանգի Դհարվադ քաղաքում:
ԵՄ-ի խորհուրդը մարտի 19-ին արտակարգ միջոցների փաթեթ է հաստատել, որոնք Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները կկարգավորեն առանց Եվրամիության հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի միավորումից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) դեպքում:
Բրյուսելի Եվրաթաղամասի օժանդակ շենքերից մեկի անձնակազմը տարհանվել է պայթյունի սպառնալիքի վերաբերյալ անանուն զանգից հետո:
Եվրոպայի տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) միացել է դեպի Լուսին թռիչքի մոդելավորման ռուս-ամերիկյան SIRIUS նախագծին:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետների երկարացման հարցը լուծվելու է Եվրամիության պետությունների ղեկավարների՝ մարտի 21-22-ին կայանալիք գագաթնաժողովում:
Ինդոնեզիայի Պապուա արեւելյան նահանգում հեղեղումների ու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 89-ի, եւս 159 հոգի տուժել է:
Հարավային Կորեայի զինվորականները ԿԺԴՀ-ում միջուկային ծրագրի հետ կապված ակտիվություն են արձանագրում:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նամակ է ուղարկել G20-ի ղեկավարներին՝ կոչ անելով ուժեղացնել հսկողությունը սոցցանցերի նկատմամբ՝ կապված Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչական գործողության հետ:
Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնը մարտի 21-22-ը կայցելի Հայաստան:
Warner Brothers կինոընկերության ղեկավար Քեւին Ցուձիհարան պաշտոնաթող է եղել անավատարմության մեղադրանքներից հետո:
Վենեսուելացի գեներալ Կառլոս Ռոտոնդարոն մարտի 18-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ:
Boeing ընկերության ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում 737 MAX հանրանավերի շահագործման անվտանգության ապահովման համար:
Առնվազն երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ի Նեբրասկայի եւ Այովայի նահանգներում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
Վենեսուելայի կառավարությունը մարտի 18-ին հայտնել է ԱՄՆ-ում ընդդիմության կողմից դիվանագիտական ներկայացուչությունները գրավելու մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ներքին անվտագնության նախարարությանն է փոխանցել 100 հազար դոլար՝ աշխատավարձի մեկ քառորդը, աշխատավարձ, որը նա ստացել է պետության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար:
«Հայկական կողմը հույս ուներ, որ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու պահանջները լրջորեն կդիտարկվեն համանախագահների և Ադրբեջանի կողմից, իսկ քանի որ հասկանալի դարձավ, որ դա ներկայումս հնարավոր չէ, և խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, հայկական կողմը հիշեց Վիեննայի պայմանավորվածությունների մասին, որոնք նոր իշխանությունները չէին հիշատակել, քանի որ փորձում էին սեփական օրակարգը ձևավորել Դուշանբեի համաձայնության հիման վրա»:
Ռուսական կողմը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ինչ-ինչ զիջումների համաձայնել՝ առանց պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցելու, սակայն Ռուաստանը չի ցանկանում, որ այդ հնարավոր գործընթացն իրականանա իր վերահսկողությունից դուրս։
Հայտնի է, որ նախկինում նման զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը բավական վատ է ընդունվել Ռուսաստանում։ Իսկ Հայաստանի նոր իշխանությունը, ինչպես հայտնի է, ամեն ինչ անում է Ռուսաստանին ամեն կերպ հաճոյանալու համար։ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունն այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Նոր Զելանդիայի ահաբեկչական գործողության դրդապատճառների մասին կատարվող վերլուծականները կենտրոնանում են ահաբեկչություն ընդդեմ ահաբեկչության հակազդեցության շղթայի գործընթացի զարգացման վրա: Այլ խոսքով, ծայրահեղականության դիմաց առաջացող հակազդեցության նույն ոճի որդեգրման անհատական թե քաղաքական մղումների վրա:
PM 2.5 մանրադիսպերս մասնիկներով մթնոլորտի աղտոտումից անցյալ տարի Կորեայի Հանրապետությանը հասցված տնտեսական վնասը հասել է 3,5 միլիարդ դոլարի, ինչը կազմում է համախան ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,2 տոկոսը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մարտի 18-ին բացել է «Քսան տարի Հարավսլավիայի ռմբակոծումներից հետո – դասեր 21-րդ դարում եվրոպական անվտանգության համար» միջազգային խորհրդաժողովը:
Նիդեռլանդների իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն են հայտարարել Ուտրեխտի նահանգում, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել:
Մի քանի մարդ է մարտի 18-ին վիրավորվել Ուտրեխտում, որտեղ անհայտ անձը կրակ է բացել տրամվայում:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հույս է հայտնել, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը առաջիկա օրերին կրկին կներկայացվի Համայնքների պալատի պատգամավորների քվեարկությանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 18-ին հնարավոր է համարել ԱՄՆ-ի իշխանությունների նկատմամբ միջազգային դատական ատյաններ հայց ներկայացնել նրանց պատժամիջոցների քաղաքականության պատճառով:
Ավստրալացի Բրենթոն Թարանթը, որը մեղադրվում է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել է փաստաբանի ծառայություններից: