Բաժիններ՝

ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական մրցարշավի առաջատարները հանդես են եկել Թրամփի իմպիչմենթի օգտին

ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական մրցարշավի առաջատարները հանդես են գալիս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի օգտին: Այս մասին նրանք հայտարարել են երեկ՝ Օհայոյի նահանգում կայացած համազգային հեռուստաբանավեճում, որը հեռարձակել է CNN հեռուստաալիքը:

«Իմպիչմենթը թույլ կտա երաշխավորել, որ այդ մարդը չի կարողանա մեկը մյուսի հետեւից խախտել օրենքները»,- ասել է Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը՝ խոսելով Թրամփի մասին:

Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի գործող ղեկավարը «ամենակոռումպացված նախագահն է երկրի պատմության մեջ» եւ պետության ղեկավարի պաշտոնից օվտվել է «անձնական հարստացման» համար:

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ընդգծել է, որ ամերիկացի օրենսդիրները «չունեն այլ ընտրություն», քան իմպիչմենթի գործընթացը շարունակելը:

Նա նույնպես Թրամփին համարել է «ամենակոռումպացված» ղեկավարը ԱՄՆ-ի պատմության մեջ:

Ուորենը, Սանդերսը եւ Բայդենը, սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, ներկայում առավել մեծ շանսերն ունեն ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու Դեմոկրատական կուսակցությունից: Բանավեճերի մյուս մասնակիցները նույնպես պաշտպանել են նրանց դիրքորոշումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս