ՄԱԿ. «Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար»

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող, «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, հիշեցրել է Թուրքիային, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

ՄԱԿ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մարդու իրավունքների միջազգային կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն` զանգվածային մահապատիժները հանդիսանում են լուրջ իրավախախտումներ և կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն։ Թուրքիան, իբրև պետություն, կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ առնչություն ունեցող խմբավորումների կողմից իրականացվող իրավախախտումների համար»։

ՄԱԿ-ն օրինակ է բերել սոցցանցերում տարածված բոլոր այն տեսանյութերը, որոնք վերաբերում են քուրդ կին քաղաքական գործիչ Հևրին Հալեֆի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF-ՍԴՈւ) անդամների սպանություններին և հավելել, որ զանգվածային պատժիչ գործողությունների շուրջ տեղեկություններ է հավաքում:

Տեսանյութեր

Լրահոս