Նոր Օռլեանի քաղաքագլուխ ԼաԹոյա Քանթրելը մտադիր է ներողություն խնդրել ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր Լինչի դատաստանի համար, որը տեղի է ունեցել 128 տարի առաջ:
Բրիտանական խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ վերջնական քվեարկությունը, որը վարչապետ Թերեզա Մեյի կողմից կնքվել է Եվրամիության հետ, կարող է կայանալ հինգշաբթի օրը՝ ապրիլի 4-ին:
Սպանված լրագրող Ջամալ Խաշկոջիի զավակները Սաուդյան Արաբիայում որպես փոխհատուցում ամսական հնգանիշ վճարումներ ու միլիոնավոր դոլարների տներ են ստացել թագավորության կառավարությունից:
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) ապրիլի 1-ին հայտարարել է, թե ակնկալում է, որ Boeing-ն իր 737 MAX ինքնաթիռների համար նորացված ծրագրային ապահովումը կառաջարկի «առաջիկա շաբաթների» ընթացքում
Ղազախստանը կշարունակի վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ զարգացնելով համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի եւ իսլամական աշխարհի հետ:
Եվս մեկ կին է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպարկեշտ պահվածքի համար:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարող էր դառնալ 21-րդ դարի Վրաստանի կարեւորագույն դեմքը
Կորեայի Հանրապետությունն ապրիլին կսկսի այն կենտրոնների նորոգման եւ արդիականացման աշխատանքները, որոնք նախատեսված են Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների անդամների հանդիպումների անցկացման համար:
ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի նկատմամբ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալու առաջին տարեդարձի հետ, ինչի մասին Վաշինգտոնը հայտարարեց 2018 թվականի մայիսին:
Թուրինի քաղաքագլուխ Կյարա Ապենդինոյին պայթանյութով ծրար են ուղարկել:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի՝ հավանություն չստացած նախագծի բոլոր այլընտրանքները:
Նա կարծիք է հայտնել, որ առանց պատերազմ՝ հնարավոր չէ այս հակամարտությունը կարգավորել: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դրանից խուսափել»,- ասել է նա՝ հավելելով, թե միայն դժվարանում է ասել՝ երբ կլինի պատերազմը:
Ճապոնիայի նոր կայսեր կառավարման ժամանակաշրջանն ստացել է Ռեյվա անվանումը:
Չինաստանի Շանսի նահանգի կենտրոնական հատվածում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանվել է ավելի քան 3800 մարդ:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի օրենսդիր ժողովը հավանություն է տվել միանգամյա պոլիէթիլենային տոպրակների կիրառման գրեթե համատարած արգելքին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները Լեհաստանում 260 մլն դոլար կներդնեն ԱՄՆ-ի համար ռազմական ենթակառուցվածքի ստեղծման գործում:
Բրիտանական խորհրդարանի պատգամավորներն առանց զատկական արձակուրդների կմնան Brexit-ի շուրջ ճգնաժամի պատճառով:
Բեռլինի քաղաքային տրանսպորտի վարչության աշխատակիցները (BVG) ապրիլի 1-ին Գերմանիայի մայրաքաղաքում 24-ժամյա գործադուլ են անցկացնում:
Ուկրաինայում ընտրություններն անցել են ազատ եւ համապատասխանել են Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) չափորոշիչներին:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը շոումեն եւ «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն, որն առաջատարն է երկրի նախագահի ընտրություններում, բնութագրել է որպես «օրինավոր մարդ՝ այլ աշխարհից»:
Մեծ Բրիտանիայի համար Brexit-ի հետ կապված իրադրությունից դուրս գալու փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ մաքսային միությունը Եվրամիության հետ. Բրյուսելում պատրաստ են դա քննարկել:
ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային խմբի մարտանավերը մտել են վրացական Փոթի նավահանգիստ:
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «Մեդիալոգիա» ընկերության վարկածով, գլխավորել է ԶԼՄ-ներում առավել հաճախ հիշատակվող կանանց վարկանիշ
Առնվազն 24 մարդ է զոհվել անտառային հրդեհների հետեւանքով, որոնք արդեն երրորդ օրն է՝ չեն դադարում Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգում: Ա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայի երկրներին կոչ է արել ընդհանուր դիրքորոշում մշակել առեւտրական հարցերում, այլ ոչ թե ձեռնարկել միակողմանի, ազգային քայլեր:
Առնվազն 28 մարդ է զոհվել Նեպալի հարավում մոլեգնող փոթորկից: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրությունների 60 տոկոսի տվյալների հաշվումից հետո պաշտոնապես հայտարարել է, որ թեկնածուներից ոչ մեկն արդեն չի կարողանա հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը:
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն մտադիր են շարունակել երկխոսությունը միջուկազերծման շուրջ, չնայած Հանոյի գագաթնաժողովի անհաջողությանը:
Արգելապատերը խոչընդոտում են մարդկանց շփմանը, եւ նա, ով դրանք կառուցում է, դրանց գերին կդառնա:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը Brexit-ի հետ կապված իրավիճակում մեծ համբերություն դրսեւորեց, բայց այն սպառվում է։