Բաժիններ՝

Չինաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել մարտերը Սիրիայում

Թուրքիան պետք է դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայում եւ համաշխարհային հանրակցության հետ միավորի ջանքերը մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Չինաստանը կտրականապես դեմ է այն բանին, որ միջազգային հարցերը լուծվեն ուժի կիրառման ճանապարհով,-նշել է նա հերթական բրիֆինգում:-Մենք գտնում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները (Սիրիայում) եւ վերադառնա գոյություն ունեցող խնդիրների կարգավորման քաղաքական գործընթացին: «…» Մենք պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն դրսեւորի եւ միջազգային հանրակցության հետ միավորի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս