Ինչ են քննարկել Էրդողանն ու ՆԱՏՕ-ի քարտուղարը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
Քննարկվել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ արդիական հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ավարտել է առաջնորդների հանդիպման կազմակերպչական պատրաստությունները և հույս է հայտնել, որ գագաթնաժողովը հաջող կանցնի։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն կոլեկտիվ պաշտպանությունը և դաշնակիցների համագործակցության ընդլայնումը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նա նաև ընդգծել է պաշտպանական արդյունաբերության ֆորումի կարևորությունը, որը կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

