Բաժիններ՝

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 67-ի

«Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը, որը անցած հանգստյան օրերին մոլեգնել է Ճապոնիայում, հասել է 67-ի: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել է NHK հեռուստաալիքը:

Տարերքն առավել մեծ թվով կյանքեր է խլել Ֆուկուսիմա հյուսիսարեւելյան պրեֆեկտուրայում: Ամբողջ երկրում տուժածների թվաքանակը գերազանցել է 200-ը, եւս մոտավորապես 10 մարդ անհայտ կորած է համարվում:

Ինչպես հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տարերքի հարվածին ենթարկված շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքները, կատարվում են որոնողափրկարարական գործողություններ:

Ընդամենն այդ աշխատանքներում գործի են դրված շուրջ 11 հազար մարդ, ներառյալ Ինքնապաշտպանության ուժերի մարտիկները: Ներկայում առանց էլեկտրականության է մնում մոտավորապես 34 հազար բնակարան ու տուն, 130 հազար բնակարաններ զրկված են ջրամատակարարումից, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031