 
                        «Ռազմական գործողությունը պետք է կանգնեցնել». Մերկել
 
                                    Սիրիայի համատեքստում առկա տարաձայնությունները հարկավոր է կարգավորել բանակցությունների ճանապարհով: Այդ մասին հոկտեմբերի 15-ին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգի հետ անցկացված մամուլի ասուլիսում:
«Մենք անհանգստությամբ ենք հետեւում Սիրիայի իրադրությանը,-ասել է Մերկելը:-Ես արդեն ասել եմ, որ այդ ռազմական գործողությունը պետք է կանգնեցնել եւ վերադառնալ բանակցություններին»: Նա հիշեցրել է, որ «անվտանգության ոլորտում Թուրքիայի բոլոր արդարացի շահերի» հաշվառմամբ հանդերձ Բեռլինը չի պաշտպանում այդ գործողությունը:
Այդ գործողության ֆոնին Գերմանիայի կառավարությունը որոշել է կասեցնել զենքի մատակարարումները Թուրքիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        