Գագիկ Ծառուկյանի հանդեպ ևս 1 քրեական գործ են հարուցել
Գագիկ Ծառուկյանի հանդեպ ևս 1 քրեական գործ են հարուցել:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։
Կոմիտեից նշել են, որ Ծառուկյանի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին:

