Վաշինգտոնը դիտարկում է Թուրքիայի ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը. NYT
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում էր Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացման հետ: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը:
Հրատարակության աղբյուրների խոսքով՝ անցած հանգստյան օրերին «ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի եւ էներգետիկայի նախարարության աշխատակիցներն առանց ավելորդ աղմուկի քննարկել են մոտավորապես 50 միավոր տակտիկական միջուկային զենքի դուրսբերման պլանները, զենք, որը վաղուց Միացյալ Նահանգների հսկողության ներքո պահվում է «Ինջիռլիկ» ռազմակայանում: Աղբյուրներից մեկի խոսքով՝ ռազմակայանից նշված զենքի դուրսբերումը «փաստորեն կնշանակի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ դաշինքի վերջը»:
Ինչպես արձանագրվում է հրապարակման մեջ, ամերիկյան կողմի կարծիքով, ամերիկյան զենքը ռազմակայանում թողնելը վտանգավոր է: Հրատարակությունն ուշադրությունը կենտրոնացնում է այն բանի վրա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտավորապես մեկ ամիս առաջ իր կողմնակիցների առջեւ ունեցած ելույթում դժգոհություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որը Անկարան միջուկային զենք չունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: