
Միանգամից երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք կկայանա նախատեսվածից շուտ

Պատմության մեջ առաջին անգամ երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Միջազգային տիեզերական կայանից բաց տիեզերք դուրս կգան ամերիկացի տիեզերագնացներ Քրիստինա Կուկը և Ջեսիկա Մեյրը:
Հոկտեմբերի սկզբում ՆԱՍԱ-ն հայտարարել էր, որ կանանց այդ թռիչքը կկայանա հոկտեմբերի 21-ին:
Կուկի և Մեյրի բաց տիեզերք դուրս գալու նպատակը ՄՏԿ-ի ամերիկյան հատվածի էլեկտրամատակարարման համակարգում մարտկոցի լիցքավորման և լիցքավորման միավորի փոխարինումն է։