ԱՄՆ-ը պետք Է Թուրքիային հատուցմամբ սպառնա Սիրիայում գործողության համար. Բայդեն

Վաշինգտոնը պետք է Թուրքիայի ղեկավարությանը հասկանալ տա, որ նրան հարկ կլինի վճարել Սիրիայում ռազմական գործողության համար: Այո մասին երեկ հայտարարել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոժեֆ Բայդենը Օհայոյում դեմոկրատների ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, որը հեռարձակել է CNN հեռուստաալիքը:

Խոսելով Սիրիայի հյուսիսից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու երկրի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի որոշման մասին, Բայդենը նշել է. «Ես զորքերը դուրս չէի բերի»:

«Ես անկեղծ խոսակցություն կանցկացնեի Էրդողանի հետ եւ նրան կասեի, որ նա բարձր գին է վճարելու իր արարքի համար, այդ գինը վճարելու է այժմ»,- հավելել է Բայդենը:

Նա նշել է, որ նաեւ «քրդերին պաշտպանելու» միջոցներ կձեռնարկեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031