ԵՄ-ն դիտարկում է Brexit-ի շուրջ արտահերթ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը. BBC
Եվրամիությունը կարող է հոկտեմբերի վերջին արտահերթ գագաթնաժողով գումարել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ: Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան: «Վերսկսվել են լուրերը Brexit-ի շուրջ նոր գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ, հնարավոր է՝ այս ամսվա վերջին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ինչպես նշում է BBC-ն, սպասվում է, որ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով, որը կկայանա հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում, կարող է հայտարարություն արվել Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններում մեծ առաջընթացի, սակայն գործարքի քննարկումը շարունակելու անհրաժեշտության մասին:
Առաջիկա հանդիպման ընթացքում մասնակիցները, հավանաբար, կքննարկեն Թուրքիայի գործողությունները Սիրիայում, ինչպես նաեւ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: