Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կփոխի միգրացիոն օրենսդրությունը. Եղիսաբեթ Երկրորդ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ից հետո կփոխի միգրացիոն օրենսդրությունը՝ արդար միգրացիոն համակարգ ստեղծելու համար: Այդ մասին հայտարարել էՄիացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
Հոկտեմբերի 14-ին թագուհին խորհրդարանի նոր նստաշրջանի բացման պաշտոնական արարողությանը հանդես է եկել գահաճառով, որում ներկայացրել է կառավարության գերակայություններն առաջիկա տարում:
«Իմ կառավարությունը նոր օրենսդրություն կներկայացնի միգրացիայի մասին, որը արդար, ժամանակակից եւ գլոբալ պահանջներին համապատասխանող միգրացիոն համակարգի հիմք կդնի»,-ասել է միապետը:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ կառավարությունը կկատարի այնպիսի պայմաններ ստեղծելու խոստումը, որոնց դեպքում ԵՄ-ի քաղաքացիները կարողանային անարգել ապրել Մեծ Բրիտանիայում: Ավելի վաղ միգրացիոն օրենսդրությունը խստացնելու մտադրության մասին հայտարարել են վարչապետներ Թերեզա Մեյը եւ Բորիս Ջոնսոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: