Իտալիան ու Չեխիան դադարեցնում են զենքի վաճառքը և մատակարարումը Թուրքիային

Չեխիան և Իտալիան դադարեցնում են զենքի մատակարարումը Թուրքիային։ Պատճառը Թուրքիայի ներխուժումն է Սիրիա, որն իրականացվում է քուրդ զինյալների դեմ սկսված «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Չեխիայի կողմից Թուրքիային զենք չվաճառելու և չմատակարարելու մասին հայտարարությունն արել է ներքին գործերի նախարարությունը։ Իսկ Իտալիայի կողմից համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի արտգործնախարար Լուիդի Դի մանոն։

Մինչ այդ էլ Շվեդիայի, Հոլանդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանություններն էին որոշում կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։

Հիշեցնենք, որ թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և Հայաստանը, դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։

Տեսանյութեր

Լրահոս