Թրամփը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, կդադարեցնի առևտրային գործարքը և կբարձրացնի սակագները
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ի պատասխան Թուրքիայի ներխուժմանը Սիրիա, նա շուտով կտա կարգադրություն՝ թուրք ներկայիս և նախկին պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու, Թուրքիայի հետ 100 միլիարդ դոլար առևտրային գործարքի վերաբերյալ բանակցությունները դադարեցնելու և թուրքական պողպատի սակագները մինչև 50 տոկոս բարձրացնել համար: Հաղորդում է Reuters-ը:
Հայտարարության մեջ, որում Թրամփը խոստացել է արագորեն ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինս շարունակի «այս վտանգավոր և կործանարար ճանապարհը», ԱՄՆ նախագահը ասել է նաև, որ Սիրիայից դուրս եկող ԱՄՆ զորքերը վերակազմավորվելու են և կմնան տարածաշրջանում՝ իրավիճակը դիտարկելու համար: